ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
ՏՆՕՐԻՆՈւԹՅՈւՆ
• ԻՆՍՏԻՏՈւՏԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
• ԻՆՍՏԻՏՈւՏՆ ԱՅՍՕՐ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈւՐՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏԻՆԵՐԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ
 
ԿԼԻՆԻԿԱ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՑԱՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԻԴՐՈԿԻՆԵԶՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ
• ԷՆԵՐԳՈԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԲԺՇԿՈւԹՅՈւՆ
ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈւԺՄԱՆ ՀԱԿԱՑՈւՑՈւՄՆԵՐ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈւԺՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
 
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
• ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՈւՂՂՎԱԾՈւԹՅՈւՆԸ
ԲՆԱԿԱՆ ԲՈւԺԱԿԱՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈւԹՅԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
• ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈւԹՅՈւՆԵՐ
ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈւՄ
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 2008 2007
2006 2005 2004
2003    
 
ՌԴ ԲՏԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈւՂ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԺՈՂՈՎՆԵՐ
ԱՏԼԱՍ. Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ
 
Газета «МК АРАРАТ»
DB Business Travelling
DB Shop
Mediainform.am
 
ՑԱՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի ղեկավար՝ Կարեն Ալեքսեյի Գալոյան
բժշկական գիտությունների թեկնածու,
Ռուսաստանի Դաշնության բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի թղթակից-անդամ
Ինստիտուտի Ցավի հանրապետական կենտրոնի գիտապրակտիկ գործունեության հիմնական խնդիրներն են.
• ցավային համախտանիշի էթիոլոգիայի, պաթոգենեզի ու բուժման ուսումնասիրություն և վերականգնողական բուժման ժամանակակից մեթոդների կիրառում,
• ցավային համախտանիշով հիվանդների համար վերականգնողական բուժման չափորոշիչների և արձանագրային ձևերի մշակում ու ներդրում,
• բնական բուժական ռեսուրսների և էկոլոգիապես անվտանգ բժշկական տեխնոլոգիաների հիման վրա վերականգնողական բուժման նոր մեթոդների մշակում և ներդրում,
• քրոնիկ հիվանդների, հաշմանդամների և նրանց ընտանիքի անդամների կրթում,
• հիվանդների վերականգնողական բուժման արդյունավետության գնահատում և մշտահսկում:
ՑՀԿ-ում իրականացվում է կենտրոնական և ծայրամասային նյարդային, ոսկրամկանային համակարգերի և շարակցական հյուսվածքի ախտահարումներով հիվանդների ախտորոշում և վերականգնողական բուժում, ելնելով վերականգնողական բուժման հիմնական ցուցումներից և հակացուցումներից: Բուժման տևողությունը կազմում է միջինը 12-ից 18 օր:
Ուսումնասիրելով արտասահմանյան առաջատար կլինիկաների փորձը, ինստիտուտում բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից մշակվել և իրականացվում են ցավային համախտանիշով հիվանդների ախտորոշման և վերականգնողական բուժման արձանագրային համակարգեր: Այդ թվում`
• ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ (օստեոպորոզ, օստեոխոնդրոզ, միջողային դիսկերի ճողվածք, արթրոզ, պոլիարթրոզ, արթրոպաթիա, հոդերի այլ ախտահարումներ, շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումներ, դորսոպաթիա, սպոնդիլոպաթիա, փափուկ հյուսվածքների և մկանների հիվանդություններ, օստեոպաթիա եվ խոնդրոպաթիա և այլն),
• կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային հիվանդություններ, ինֆեկցիոն ախտահարումների հետևանքներ (հետինսուլտային վիճակներ, էնցեֆալոպաթիա, մենինգիտ, էնցեֆալիտ, արախնոիդիտ, միելիտ, միելոպաթիա, արտաբրգային (էքստրապիրամիդալ) ախտահարումներ), • ծայրամասային նյարդային համակարգի պոլինեվրոպաթիա եվ այլ ախտահարումներ (առանձին նյարդերի, նյարդարմատների եվ հյուսակների ախտահարումներ, նևրիտ, նևրալգիա, թունելային նևրոպաթիա, պոլինևրիտ, ռադիկուլոպաթիա),
• գանգուղեղային և ողնուղեղային հիվանդություններ` վնասվածքներից և վիրահատական միջամտություններից հետո,
• արյան ճնշման բարձրացմամբ պայմանավորված և ուղեղ-անոթային հիվանդություններ
• նյարդային համակարգի ֆունկցիոնալ և վեգետատիվ հիվանդություններ (նևրոզ, դեպրեսիա, վեգետո-անոթային դիստոնիա, միգրեն և այլն),
• էքստրապիրամիդալ, նյարդամկանային և այլ նյարդային հիվանդություններ (ցրված սկլերոզ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ և այլն):
• աշխատունակության և հոգե-սոցիալական վիճակի վերականգնում, հիվանդների համալիր և բազմապրոֆիլ վերականգնողական ծրագրերով ուսուցում և վերահարմարեցում:
ՑՀԿ-ի բժիշկների կողմից մշակվել և հանրապետության մի շարք կլինիկաներում ներդրվել են.
1. բ.գ.դ. Գ.Գ.Մանուչարյանի և ինստիտուտի աշխատակիցների կողմից առաջադրված «Կարիպազիմով էլեկտրոֆորեզ» մեթոդը - ողնաշարի միջողային ճողվածքներով հիվանդների համալիր բուժման ժամանակ
2. բ.գ.թ. Կ.Ա.Գալոյանի և ինստիտուտի աշխատակիցների կողմից առաջադրված «Դետենզոր-մանուալ թերապիա» համակցված մեթոդը - միջողային դիսկերի (սկավառակների) դեգեներատիվ-դիստրոֆիկ ախտահարումներով վերտեբրո-նյարդաբանական հիվանդների համալիր վերականգնողական բուժման ժամանակ: Այս մեթոդով կատարվում է ողնաշարի ֆիզիոլոգիական երկարատև ձգում, կմախքային մկանների, կապանային ապարատի կարկամության թուլացում, իսկ ողնաշարի ֆունկցիոնալ բլոկադաների օգնությամբ դիսկերի (սկավառակների) խախտումների և պրոլապսների վերականգնում: «Դետենզոր-մանուալ թերապիա» համակցված մեթոդը արժանանացել է Եվրոպայի և Ռուսաստանի լավագույն կլինիկաների դրական գնահատականին:
Կենտրոնում հիվանդների համալիր բուժման հիմնական գործոններից են նաև էկոլոգիապես անվտանգ, ոչ դեղորայքային միջոցների օգտագործումը (ֆիզիկական և ջրաբուժական մեթոդներ, ասեղնաբուժություն, բուժական ֆիզկուլտուրա, մերսում, մանուալ թերապիա, «Դետենզոր» թերապիա, ֆիտոթերապիա, հոգեթերապիա և այլն): Կենտրոնում համալիր վերականգնողական բուժումը անց է կացվում ինչպես վճարովի, այնպես էլ պետպատվերի շրջանակներում: Բուժում ստացած բոլոր հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ:
ՑՀԿ-ում աշխատում են բարձր մասնագիտական որակավորում ունեցող բժիշկներ` նյարդաբաններ, վերտեբրոլոգ, հոդաբաններ, ասեղնաբույժներ (ռեֆլեքսոթերապևտ), որոնք վերապատրաստվել են Ռուսաստանի, Չինաստանի, Իսրայելի լավագույն կլինիկաներում:
Կենտրոնում կազմակերպված են քույրական և բժշկական հերթապահություններ, որոնք ապահովում են հիվանդների շուրջօրյա բժշկական սպասարկումը:
 

 
 
developed and hosted by DRAGO BARZINI™