ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
ՏՆՕՐԻՆՈւԹՅՈւՆ
• ԻՆՍՏԻՏՈւՏԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
• ԻՆՍՏԻՏՈւՏՆ ԱՅՍՕՐ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈւՐՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏԻՆԵՐԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ
 
ԿԼԻՆԻԿԱ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՑԱՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԻԴՐՈԿԻՆԵԶՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ
• ԷՆԵՐԳՈԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԲԺՇԿՈւԹՅՈւՆ
ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈւԺՄԱՆ ՀԱԿԱՑՈւՑՈւՄՆԵՐ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈւԺՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
 
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
• ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՈւՂՂՎԱԾՈւԹՅՈւՆԸ
ԲՆԱԿԱՆ ԲՈւԺԱԿԱՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈւԹՅԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
• ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈւԹՅՈւՆԵՐ
ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈւՄ
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 2008 2007
2006 2005 2004
2003    
 
ՌԴ ԲՏԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈւՂ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԺՈՂՈՎՆԵՐ
ԱՏԼԱՍ. Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ
 
Газета «МК АРАРАТ»
DB Business Travelling
DB Shop
Mediainform.am
 
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի ղեկավար` Կարինե Կարապետի Խաչատրյան
Վերականգնողական բուժման համալիրում ֆիզիկական մեթոդներով բուժումը` ֆիզիոթերապիան հանդիսանում է ոչ դեղորայքային մեթոդներով բուժման հիմքը:
Ինստիտուտի ֆիզիկական բժշկության կենտրոնում բուժումը իրականացվում է ապարատային ֆիզիոթերապիայի ավանդական բոլոր մեթոդներով:
Հիվանդների բուժման համար կիրառվում են ապարատային ֆիզիոթերապիայի հետևյալ մեթոդները.
I. Գալվանացում և էլեկտրաֆորեզ
II. Իմպուլսային հոսանքներ`
դիադինամոթերապիա /ԴԴԹ/,
ամպլիպուլսթերապիա /ԱԹ/,
էլեկտրոքուն,
էլեկտրոխթանում
III. Բարձր հաճախության հոսանքներ`
բարձր հաճախության փոփոխական հոսանքներ,
ուլտրաբարձր հաճախության էլեկտրական դաշտեր,
գերբարձր հաճախության էլեկտրամագնիսական դաշտեր
IV. ՈՒլտրաձայնային թերապիա և ֆոնոֆորեզ
V. ՈՒլտրամանուշակագույն ճառագայթում
VI. Մագնիսաթերապիա
VII. Մագնիսալազերաթերապիա
VIII. Լազերաթերապիա
IX. Աէրոզոլային թերապիա
X. Ջերմաբուժություն` պարաֆինաթերապիա:
Ֆիզիկական բժշկության կենտրոնը համալրված է մասնագիտական բարձր որակավորում ունեցող բժիշկներով և միջին բժշկական անձնակազմով, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր հիվանդի համար կազմել անհատական վերականգնողական բուժման պլան և իրականավնել այն:
Մասնագիտացված ֆիզիոթերապևտիկ կաբինետների աշխատանքի ճկուն ժամանակացույցը հնարավորություն է տալիս անցկացնել բուժման կուրսը սեղմ ժամկետներում:
I. Գալվանացում և դեղորայքային էլեկտրաֆորեզ
Հաստատուն հոսանքի և դրա միջոցով օրգանիզմ ներմուծվող դեղորայքի համակցված ազդեցության մեթոդ: Ներմաշկային ճանապարհով ներմուծված դեղորայքը և կենսաբանորեն ակտիվ բնական միացությունները ավշային և արյան ընդհանուր շրջանառության մեջ հետագա ներթափանցմամբ առաջացնում են մաշկի նյարդային վերջավորությունների անընդհատ և երկարատև գրգռում, ինչը ազդում է տեղային հյուսվածքային նյութափոխանակության վրա:
Ֆիզիկական բժշկության կենտրոնում նվազագույնի է հասցված դեղորայքային միջոցների օգտագործումը, ինչը հնարավորություն է տալիս խուսափել դրանց կողմնակի ազդեցությունից և ալերգիկ ռեակցիաներից:
Էլեկտրաֆորեզի և ֆոնոֆորեզի միջոցով մաշկային ճանապարհով օրգանիզմի վրա բուժական ազդեցության նպատակով կիրառվում են ինստիտուտի բնական ռեսուրսների ուսումնասիրման և էկոլոգիական բժշկության կենտրոնի կողմից մշակված`
- էկոլոգիապես մաքուր կենսաակտիվ «Թավիշ» տորֆը` БАК-1
- Ջերմուկ հանքային ջրի կոշտ աղանստվածքը` БАК-2
Պրոտեոլիտիկ ֆերմենտների կիրառումը էլեկտրաֆորեզի և ֆոնոֆորեզի միջոցով:
Տոմսկի բժշկական ինստիտուտի կողմից մշակված`
- էկոլոգիապես մաքուր նյութ «Էսոբել»- տիղմա-սուլֆիդային ցեխի մզվածք, որը պարունակում է մակրո- և միկրոտարրերի, ամինոթթուների և այլ կենսաբանորեն ակտիվ միացությունների պոլիվալենտ համալիր:
II. Իմպուլսային հոսանքներ
1. Դիադինամոթերապիա` ԴԴԹ – էլեկտրաբուժություն 50 և 100 հերց հաճախությամբ կիսասինուսոիդալ հաստատուն իմպուլսային հոսանքներով և դրանց համակցմամբ: Օգտագործվում են ԴՏ-50-3, «Տոնուս 1» սարքավորումներ:
Իմպուլսային բուժումը ցուցված է տարբեր ծագում ունեցող ցավային ախտանիշերի ժամանակ`
- վնասվածքներ` սալջարդ, կապանների ձգում
- նևրիտներ, ռադիկուլիտներ, ներվերի, ներվարմատների բորբոքումներ, օստեոխոնդրոզներ, հոդաբորբեր, արթրոզներ,
- գինեկոլոգիական հիվանդություններ
- մարսողական համակարգի հիվանդություններ
- Ռեյնոյի հիվանդություն
- մկանների տարբեր խմբերի էլեկտրոխթանում պարեզների ժամանակ:
Հակացուցումներ` հոսանքի անհատական անընկալունակություն, ոսկրերի և հոդերի կոտրվածքներ, կապանների լրիվ պատռվածք, արյունազեղումներ, լեղաքարային և միզաքարային հիվանդություններ, թրոմբոֆլեբիտ:
2. Ամպլիպուլսթերապիա` ԱԹ – բուժական մեթոդ, որի ժամանակ օգտագործվում է 5000 հց հաճախությամբ սինուսոիդալ իմպուլսային հոսանք, մոդուլացված 10-150-ից ցածր հաճախությամբ հոսանքով:
Օգտագործվում են «Ամպլիպուլս-4», «Ամպլիպուլս-5» սարքավորումներ:
3. Էլեկտրոքուն-էլեկտրաբուժման մեթոդ, որի ժամանակ օգտագործվում են 1-150 հց-ից ցածր հաճախությամբ 0,4-2 վրկ տևողությամբ, 4-8 mA ամպլիտուդով ուղղանկյունաձև իմպուլսային հոսանքներ:
Ցուցումներ.
- ներվային և հոգեկան հիվանդություններ` նևրոզներ, շիզոֆրենիայի որոշ ձևեր, գլխուղեղի աթերոսկլերոտիկ և հետտրավմատիկ հիվանդություններ
- հիպերտոնիկ հիվանդություն
- նեյրոցիրկուլյատոր դիստոնիա
- սրտի իշեմիկ հիվանդություն /ՍԻՀ/
- էնդարտերիտներ
- ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն, գաստրիտներ
- բրոնխիալ ասթմա
- ռևմատոիդ արթրիտ:
Հակացուցումներ`
- աչքերի հիվանդություններ
- բարձր կարճատեսություն
- գլխուղեղում մետաղական բեկորների առկայություն
- դեմքի թաց դերմատիտներ
- արախնոիդիտ
- հոսանքի անհատական անընկալություն:
Օգտագործվում է «ԷՍ-10» սարքավորումը:
4. Էլեկտրոխթանում – էլեկտրաբուժում տարբեր իմպուլսային հոսանքների օգտագործմամբ նյարդա-մկանային համակարգի ֆունկցիայի վերականգնման նպատակով:
Օգտագործվում են «Ֆիզիոտրոն 0-2» «Ամպլիպուլս-4», «Ամպլիպուլս-5» սարքավորումներ:
Ցուցումներ`
- նևրիտներ, պոլիոմիելիտի հետևանքներ
- ողնաշարի վնասվածքներ ողնուղեղի ախտահարումով
- հետինսուլտային պարեզներ
- աֆոնիա կոկորդի մկանների պարեզի հետևանքով
- շնչառական մկանների մասնակի պարեզ
- տարբեր էթիոլոգիայի մկանային ատրոֆիա
- ներքին օրգանների` ստամոքսի, աղիքների, միզապարկի, հարթ մկանների ատոնիա:
Հակացուցումներ`
- լեղաքարային հիվանդություն
- միզաքարային հիվանդություն
- որովայնի խոռոչի օրգանների սուր ախտահարումներ
- մկանների ջղաձգային վիճակ
- հոդերի անկիլոզ
- ոսկրերի կոտրվածքներ` մինչև դրանց կոնսոլիդացումը:
III. Բարձր հաճախականության հոսանքներ
Բուժական նպատակներով կիրառվող բարձր հաճախականության էլեկտրամագնիսական տատանումների հաճախականությունը գտնվում է 30 կհց – 30000 մհց սահմաններում, այսինքն ռադիոալիքների դիապազոնում:
1. Բարձր հաճախականության փոփոխական հոսանքների ազդեցություն`
1.1 դարսոնվալացում – էլեկտրաբուժում բարձր հաճախությամբ` 100 կհց, բարձր լարումով` 20կվ և փոքր ուժով` 0,02 մA, փոփոխական իմպուլսային հոսանքով: Ազդող գործոնը կայծային պարպումն է էլեկտրոդների և հիվանդի մարմնի միջև:
Օգտագործվում է «Իսկրա-1» սարքավորումը:
Ցուցումներ`
- անոթային հիվանդություններ` պերիֆերիկ անոթների անգիոսպազմ,
- ստորին վերջույթների և հեմորոիդալ երակների վարիկոզ լայնացում
- Ռեյնոյի հիվանդություն
- մաշկային հիվանդություններ` քորվող դերմատոզներ, պսորիազ, նեյրոդերմիտ,
- ստոմատոլոգիական հիվանդություններ` պարոդոնտոզ, խրոնիկական գինգիվիտ, ստոմատիտ
- քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ` վազոմոտոր ռինիտ, լսողական ներվի նևրիտ:
Հակացուցումները նույնն են, ինչ որ այլ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների համար, ինչպես նաև հոսանքի անհատական անընկալություն:
1.2 Ուլտրատոնոթերապիա - բուժման նոր մեթոդ, որի ժամանակ օգտագործվում է վերտոնային` վերձայնային, հաճախականությամբ` 22 կհց, բարձր լարումով` 3-5 կվ, մինչև 10 վատտ ելքային հզորությամբ փոփոխական սինուսոիդալ հոսանք:
Ազդող գործոնը նույնպես էլեկտրական պարպումն է, սակայն հոսանքի մեծ հզորության հետևանքով տեղի է ունենում էնդոգեն ջերմության գոյացում, ուստի հակաբորբոքային ազդեցությունը ավելի արտահայտված է: Օգտագործվում է ՏՆՉ-10-1 սարքավորումը:
2. Ուլտրաբարձր հաճախականության էլեկտրական դաշտերի ազդեցություն: ՈւԲՀ- բուժում- էլեկտրաբուժում, որի ժամանակ հիվանդի օրգանիզմի վրա ազդում է բարձր` 27,2 մհց, կամ ուլտրաբարձր` 40,68 մհց, հաճախականությամբ անընդհատ կամ իմպուլսային էլեկտրական դաշտ:
Ցուցումներ`
- բորբոքային հիվանդություններ, ներառյալ թարախային պրոցեսներ` թարախակույտ, ֆուրունկուլ, կարբունկուլ
- ներքին օրգանների ենթասուր բորբոքային հիվանդություններ` բրոնխիտ, խոլեցիստիտ, թոքաբորբ
- գինեկոլոգիական հիվանդություններ
- քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ` օտիտ, անգինա, հայմորիտ, ֆրոնտիտ:
Օգտագործվում են «ՈՒՎՉ-30», «ՈՒՎՉ-66», «ՈՒնդատերմ» սարքավորումները:
Հակացուցումներ`
- արյունահոսության հակում
- արտահայտված հիպոտոնիա
- տենդային վիճակներ
- հղիություն
- ինսուլտ
- աորտայի անևրիզմա
- այն հիվանդներին, որոնց աշխատանքը կապված է բարձր, ուլտրա- և գերբարձր հաճախականության գեներատորների հետ:
3. Գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցություն` ԳԲՀ:
ԳԲՀ` միկրոալիքային թերապիա, `էլեկտրաբուժում, որի ժամանակ հիվանդի վրա ազդում են 1 մմ մինչև 1մ ալիքի երկարությամբ կամ համապատասխանաբար 300- 3000 մհց հաճախությամբ էլեկտրամագնիսական տատանումներ:
Բուժական պրակտիկայում կիրառվում են դեցիմետրային` 0,1-1դմ, և սանտիմետրային` 1-10սմ, դիապազոնի միկրոալիքներ: Տարբերում են ԳԲՀ բուժման դեցիմետրաալիքային` ԴՄԱ, և սանտիմետրաալիքային` ՍՄԱ տեսակները:
Միկրոլիքները գրավում են միջանկյալ դիրք ուլտրաբարձր դիապազոնի էլեկտրամագնիսական ալիքների և ինֆրակարմիր ճառագայթների միջև: ՍՄԱ-ի էներգիան թափանցում է հյուսվածքներ 5-6 սմ, իսկ ԴՄԱ-ն 10-12 սմ խորությամբ: ՍՄԱ-ի ազդեցության ժամանակ ջերմագոյացումը ավելի արտահայտված է հյուսվածքների մակերեսային շերտերում, իսկ ԴՄԱ-ի` այն տեղի է ունենում հավասարաչափ` ինչպես մակերեսային, այնպես էլ խորանիստ հյուսվածքներում:
Միկրոալիքային թերապիայի ցուցումներ.
- հենաշարժողական ապարատի դեգեներատիվ-դիստրոֆիկ և բորբոքային հիվանդություններ` արթրոզ, արթրիտ, օսթեողոնդրոզ և այլն
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ` հիպերտոնիկ հիվանդություն, ՍԻՀ, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզ և այլն
- թոքային հիվանդություններ` բրոնխիտ, թոքաբորբ, բրոնխիալ ասթմա
- փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ` սալպինգո-օֆորիտ, ադնեքսիդ, պրոստատիտ
- աղե-ստամոքսային տրակտի խրոնիկական հիվանդություններ` ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն, խոլեցիստիտ, հեպատիտ
- քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ` տոնզիլիտ, օտիտ, ռինիտ
- մաշկային հիվանդություններ` ֆուրունկուլ, հիդրոդենիտ, տրոֆիկ խոցեր, հետվիրահատական ինֆիլտրատներ
Հակացուցումներ`
- թիրեոտոկսիկոզ
- կատարակտա, գլաուկոմա
- նույնը, ինչ որ բարձր հաճախականության բուժման այլ ձևերի ժամանակ
Օգտագործվում են ՍՄԱ-թերապիա-«ԼՈՒՉ-58»-ստացիոնար, «ԼՈՒՉ-2»-շարժական, ԴՄԱ-թերապիա- «Վոլնա-2»-ստացիոնար, «Ռոմաշկա»-շարժական սարքավորումները:
IV. Գերձայնային բուժում և դեղանյութերի ֆոնոֆորեզ
Գերձայնային բուժումը մեթոդ է, որի ժամանակ բուժական նպատակով օգտագործվում են 800-3000 կհց հաճախությամբ մեխանիկական տատանումներ: Օրգանիզմի վրա գերձայնը ունի մեխանիկական, ջերմային և ֆիզիկո-քիմիական ազդեցություն:
Ցուցումներ`
- հենաշարժողական ապարատի հիվանդություններ` արթրիտ, արթրոզ, ռևմատոիդ արթրիտ
- պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ
- մարսողական օրգանների հիվանդություններ` ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն
- աչքերի հիվանդություն
- քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ
- միզասեռական օրգանների հիվանդություններ
- գինեկոլոգիական հիվանդություններ
- ստոմատոլոգիական հիվանդություններ
Հակացուցումներ`
- ֆիզիոթերապևտիկ բուժման ընդհանուր հակացուցումներ
- ՍԻՀ ստենոկարդիայի նոպաներով և առիթմիայով
- Հիպերտոնիկ հիվանդություն 2-րդ և 3-րդ աստիճան
- թրոմբոֆլեբիտ
Ուլտրաֆոնոֆորեզ կամ ֆոնոֆորեզ - ուլտրաձայնով դեղորայքի ներմուծումը օրգանիզմ:
Օգտագործվում են «ԼՕՐ-2», «ՈւԶՏ-101» սարքավորումները:
V. Ուլտրամանուշակագույն ճառագայթում` ընդհանուր և տեղային
Լուսաբուժությունը ֆիզիոթերապևտիկ մեթոդ է, որի ժամանակ օրգանիզմի վրա ազդում է դոզավորված ինֆրակարմիր, տեսանելի կամ ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Ալիքների երկարության օպտիկական դիապազոնում ուլտրամանուշակագույն ճառագայթումը զբաղեցնում է 100-380 նմ հատվածը, որը բաժանվում է 3 մասի` С – կարճալիքային` 100-280 նմ , В-միջին ալիքային`280-315 նմ, А-երկարալիքային`315-380 նմ: Բուժական և կանխարգելիչ նպատակներով կիրառվում է 235-380 նմ ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որը թափանցում է հյուսվածքների մակերեսային շերտերը 0,1-1 մմ խորությամբ:
Ցուցումեր`
- ներքին օրգանների հիվանդություններ` տրախեիտ, բրոնխիտ, թոքաբորբ, բրոնխիալ ասթմա, պլևրիտ, ստամոքսի և 12-մատյա աղիքի խոցային հիվանդություն
- հենաշարժողական ապարատի հիվանդություններ` արթրիտ, սպոնդիլյոզ, ոսկրերի կոտրվածքների հետևանքներ
- պերիֆերիկ նյարդերի վնասվածքներ, պոլինևրիտներ - մաշկային հիվանդություններ` էկզեմա, պսորիազ, տևական չլավացող վերքեր և խոցեր, կարմիր քամի:
Հակացուցումներ`
- չարորակ նորագոյացումներ
- արյունահոսությունների միտում
- թիրեոտոկսիկոզ
- կարմիր գայլախտ
- կախեքսիա
- երիկամների ֆունկցիոնալ անբավարարություն
Օգտագործվում են «ՕԿՌ-21մ», «ՕՆ-7»:
VI. Մագնիսաթերապիա
Ֆիզիոթերապևտիկ մեթոդ, որի ժամանակ մարդու օրգանիզմի վրա ազդում է հաստատուն կամ փոփոխական ցածր հաճախականությամբ մագնիսական դաշտը: Մագնիսական դաշտը ազդում է շարժվող լիցքավորված մասնիկների վրա, ներգործելով ֆիզիկա-քիմիական և բիոքիմիական պրոցեսներին:  Հաստատուն մագնիսական դաշտի ազդեցության ներքո կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը: Փոփոխական մագնիսական դաշտը ուժեղացնում է արգելակման պրոցեսները կենտրոնական նյարդային համակարգում:
Ցուցումներ`
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ` ՍԻՀ, հիպերտոնիկ հիվանդության առաջին փուլ
- պերիֆերիկ անոթների հիվանդություններ` օբլիտերացնող էնդարտերիտ, ստորին վերջույթների անոթների աթերոսկլերոզ, երակային խրոնիկական անբավարարություն տրոֆիկ խոցերի առկայությամբ, թրոմբոֆլեբիտ
- մարսողական օրգանների հիվանդություններ` ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն
- հենաշարժողական ապարատի հիվանդություններ`օստեոարթրիտ, ռևմատոիդ արթրիտ
- կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ` ուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանքներ, գանգ-ուղեղային վնասվածքներ
- մաշկային հիվանդություններ` ալերգիկ և քորվող դերմատոզ, նեյրոդերմիա և այլն:
Հակացուցումներ`
- հիպոտոնիա
- նեյրոցիրկուլյատոր դիստոնիա արյան ճնշման տատանումներով
- արյունահոսությունների միտում
- արյան ցածր մակարդելիություն:
Հակացուցված է այն անձանց, որոնք առնչվում են մագնիսական դաշտերի հետ:
VII. Մագնիսա - ինֆրակարմիր լազերային` քվանտային, թերապիա
Ինֆրակարմիր ալիքների իմպուլսային լազերային ճառագայթման, անընդհատ ինֆրակարմիր ճառագայթման, տեսանելի լույսի ճառագայթման և հաստատուն մագնիսական դաշտի միաժամանակյա բուժական ազդեցություն: Քվանտային թերապիան չափազանց թույլ էներգետիկ ազդեցություն ունի կենսահյուսվածքների վրա:
Ցուցումները և հակացուցումները նույնն են, ինչ որ ֆիզիոթերապևտիկ մյուս պրոցեդուրաների համար:
Օգտագործվում են «Ռուսլան», «ԱՄԼՏ-01», «Ռիկտա 04/4» սարքավորումները:
VIII.Լազերաթերապիա
Լազերաթերապիան - ցածր ինտենսիվության /ցածր էներգետիկ/ լազերային ճառագայթման օգտագործումն է բուժական և վերականգնողական նպատակով: Լազերային ճառագայթման աղբյուրը օպտիկական քվանտային գեներատոր - լազերներն են: Ի տարբերություն վիրաբուժության բնագավառի ֆիզիոթերապիայում կիրառվում են միայն ցածր էներգետիկ ճառագայթման լազերներ, որոնց հոսանքի խտության հզորությունը մինչև 75 մվ/քառ.սմ:
Լազերային ճառագայթման բնորոշ առանձնահատկություններն են` միագույնություն, խիստ կանոնավորվածությունը, բևեռացվածությունը: Լազերային ճառագայթները ունեն արտահայտված հակաբորբոքային ազդեցություն, որը պայմանավորված է արյան շրջանառության լավացումով, բորբոքային օջախի նյութափոխանակության ակտիվացմամբ, հյուսվածքների այտուցվածության իջեցմամբ, ացիդոզի և հիպօքսիայի զարգացման կանխարգելմամբ:
Ցուցումներ`
- վիրաբուժական հիվանդություններ`տրոֆիկ խոցեր, տևական չլավացող և վարակված վերքեր, մաշկի թարախային բորբոքային հիվանդություններ, պարապրոկտիտ, հետանցքի ճեղքեր, թութք, օստեոմիելիտ
- օբլիտերացնող էնդարտերիտ, ստորին վերջույթների շաքարախտային անգիոպատիա, ֆլեբիտներ
- հենաշարժողական ապարատի հիվանդություններ` արթրիտ, պերիարթրիտ, ոսկրերի կոտրվածքներ, էպիկոնդիլիտ, դեֆորմացնող օսթեոարթրոզ, ռևմատոիդ արթրիդ
- մաշկային հիվանդություններ`քորվող դերմատոզ, էկզեմա, կելոիդ սպիներ, հերպես, ֆուրունկուլյոզ
- ստոմատոլոգիական հիվանդություններ`պարոդոնտոզ, պերիդոնտիտ, գինգիվիտ, ստոմատիտ, բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքներ
- ներքին օրգանների հիվանդություններ`բրոնխիտ, թոքաբորբ, բրոնխիալ ասթմա, ՍԻՀ, միոկարդիտ, արտերիալ հիպերտենզիա 1-ին և 2-րդ աստիճանի, ստամոքսի և 12-մատյա աղիքի խոցային հիվանդություն, լեղուղիների դիսկինեզիա, խոլեցիստիտ, կոլիտ
- նյարդային համակարգի հիվանդություններ`դիմային ներվի նեյրոպատիա, եռորյակ ներվի նևրալգիա, միգրեն, մանկական ցերեբրալ կաթված, պերիֆերիկ նյարդերի վնասվածքներ, վեգետո-անոթային դիստոնիա
- գինեկոլոգիական հիվանդություններ`սուր և խրոնիկական բորբոքային հիվանդություններ, արգանդի վզիկի էրոզիա, մաստիտ, կաթնագեղձերի պտուկների ճեղքեր և այտուց
- քիթ-կոկորդ-ականջի բորբոքային հիվանդություններ
Հակացուցումներ`
- սուր բորբոքային հիվանդություններ
- ակտիվ տուբերկուլյոզ
- բարորակ և չարորակ նորագոյացություններ
- արյան հիվանդություններ
- վարակիչ հիվանդություններ
- թիրեոտոկսիկոզ
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
- անհատական անընկալունակություն
Օգտագործվում են «ԼՄ-630», «ՈւԼՖ-01» սարքավորումները:
IX. Աէրոզոլային թերապիա
Դեղանյութերի աէրոզոլների օգտագործում բուժական, կանխարգելիչ և վերականգնողական նպատակով: Առավել հաճախ կիրառվում է ինհալյացիան` դեղանյութի աէրոզոլային ձևով ներմուծումը շնչառական համակարգով:
Աէրոզոլները դիսպերս համակարգեր են, կազմված գազային միջավայրում կախված պինդ կամ հեղուկ մանրագույն մասնիկներից: Ինհալյացիայի համար օգտագործում են գոլորշու, տաք խոնավ, խոնավ, յուղային, փոշիների ձևով աէրոզոլներ և ֆիտոմիջոցներ: Ինհալյացիայի ձևով կարող են ներմուծվել տարբեր բուսական յուղեր /դեղձի, նուշի, չիչխանի/ և հանքային ջրեր:
Բուժական ազդեցությունը - շնչառական ուղիների դրենաժային ֆունկցիայի լավացում, վերին շնչուղիների և բրոնխիալ ծառի վարակազերծում, այտուցի քչացում, շնչառական ուղիների լորձաթաղանթի միկրոցիրկուլյացիայի լավացում:
Օգտագործվում է «ՈւԻ-1» սարքավորումը:
X. Ջերմաբուժություն. Պարաֆինաթերապիա
Պարաֆինաթերապիան ջերմաբուժության մեթոդ է, որի ժամանակ որպես ջերմության կրող օգտագործվում է տաքացրած պարաֆինը: Բուժական նպատակով օգտագործվում է զտված, սպիտակ, լավ ջրազրկված պարաֆին, որի հալման ջերմաստիճանը 50-570C, եռմանը` 350-560oC:
Հիմնական բուժական ազդեցությունը` հակաբորբոքային, նյութափոխանակությունը կարգավորող, սնուցող, ներծծող, հակակծկումային:
Ցուցումներ`
- հենաշարժողական ապարատի և պերիֆերիկ նյարդային համակարգի վնասվածքների հետևանքներ
- ներքին օրգանների հիվանդություններ
- կանացի սեռական օրգանների խրոնիկական բորբոքային հիվանդություններ
- մաշկային հիվանդություններ` այդ թվում սպիական փոփոխություններ
- այրվածքներ, ցրտահարություն
- Ռեյնոյի հիվանդություն
Հակացուցումներ`
- սուր բորբոքային պրոցեսներ
- ՍԻՀ
- արտահայտված աթերոսկլերոզ
- խրոնիկական գլոմերուլոնեֆրիտ
- լյարդի ցիռոզ
- ձվարանների կիստա
- թիրեոտոկսիկոզ
- վարակիչ հիվանդություններ
- հղիության երկրորդ կես
- լակտացիայի ժամանակաշրջան:
 

 
 
developed and hosted by DRAGO BARZINI™