ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
ՏՆՕՐԻՆՈւԹՅՈւՆ
• ԻՆՍՏԻՏՈւՏԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
• ԻՆՍՏԻՏՈւՏՆ ԱՅՍՕՐ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈւՐՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏԻՆԵՐԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ
 
ԿԼԻՆԻԿԱ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՑԱՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԻԴՐՈԿԻՆԵԶՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ
• ԷՆԵՐԳՈԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԲԺՇԿՈւԹՅՈւՆ
ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈւԺՄԱՆ ՀԱԿԱՑՈւՑՈւՄՆԵՐ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈւԺՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
 
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
• ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՈւՂՂՎԱԾՈւԹՅՈւՆԸ
ԲՆԱԿԱՆ ԲՈւԺԱԿԱՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈւԹՅԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
• ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈւԹՅՈւՆԵՐ
ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈւՄ
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 2008 2007
2006 2005 2004
2003    
 
ՌԴ ԲՏԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈւՂ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԺՈՂՈՎՆԵՐ
ԱՏԼԱՍ. Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ
 
Газета «МК АРАРАТ»
DB Business Travelling
DB Shop
Mediainform.am
 
ՀԻԴՐՈԿԻՆԵԶՈԹԵՐԱՊԱԻՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի ղեկավար
բ.գ.թ. Նունե Գագիկի Ակունց
ՄԵՐ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է
Բուժական ֆիզկուլտուրայի դահլիճ
Մարզասարքերի դահլիճ
Լողավազան շոգեբաղնիքով
Մերսման հարմարավետ աշխատասենյակներ

Բուժական ֆիզկուլտուրան /ԲՖԿ/ վերականգնողական բուժօգնության համալիրի կարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է և զբաղեցնում է առաջատար տեղ ռեաբիլիտացիայի ամբողջ համալիրում:
Հիվանդների ֆիզիկական ռեաբիլիտացիան Կենտրոնում իրականացվում է ԲՖԿ հետևյալ մեթոդներով`
1. ֆիզիկական վարժություններ և բնական առողջարարական գործոններ:
2. բուժական և առողջարարական մերսում`
• դասական,
• սեգմենտար,
• կետային,
• արևելյան,
• սպորտային և այլն:
3. մեխանոթերապիա (պարապմունքներ վարժասարքերով և վերականգնողական բժշկության այլ սարքավորումներով):
Անհատական ֆիզիկական բեռնվածության չափավորումը ԲՖԿ-ի պարապմունքների ժամանակ կենտրոնում կատարվում է ելնելով հիվանդության առանձնահատկություններից, օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակից, հիվանդի տարիքից և նրա մարզվածության աստիճանից: Պարապմունքները անցկացվում են բժիշկների և փորձառու ԲՖԿ մեթոդիստների հսկողության տակ: Հիվանդի վերականգնողական բուժման ընթացքում բուժական ֆիզկուլտուրայի արդյունավետությունը գնահատելու համար կենտրոնում կիրառվում են էտապային, ընթացիկ էքսպրես հսկողություն:
Հենաշարժողական ապարատի վնասվածքների և հիվանդությունների ժամանակ, անհատական ժամակարգված ԲՖԿ-ն ունենում է բազմակողմանի դրական ազդեցություն:
Ֆիզիկական ակտիվության բարձրացման արդյունքում տեղի է ունենում`
• հոգեէմոցիոնալ բեռնաթափում,
• ֆիզիկական աշխատունակության բարձրացում,
• հարմարվածություն կենցաղային և աշխատանքային բեռնվածությանը,
• արտաքին և ներքին միջավայրերի ոչ բարենպաստ գործոնների նկատմամբ դիմադրողականության բարձրացում,
• խրոնիկական հիվանդությունների երկրորդային պրոֆիլակտիկա,
• հիվանդի հոգեսոցիալական վերահարմարեցում և ռեինտեգրացիա
:
ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
Քաղցրահամ (հիդրոթերապիա) և հանքային (բալնեոթերապիա) ջրերի կիրառում` բուժական, կանխարգելման և վերականգնողական նպատակներով:
Կենտրոնում կիրառվումեն ջրաբուժական պրոցեդուրաների հետևյալ տեսակները`
Լոգանքներ
• քաղցրահամ կոնտրաստային,
• բուրմունքային,
• բնական հանքային,
• նատրիում քլորային (աղային),
• յոդբրոմային,
• ածխաթթվային (բնական և արհեստական պատրաստված),
• թթվածնային,
• փշատերևա-թթվածնային,
• մարգարիտային,
• բիշոֆիտային,
• ֆիտոլոգանքներ անանուխով, նիվենիով, կատվալեզվով և այլն,
• տորֆային,
• աղիքային լվացում-մաքրում
:
Ցնցուղ
• ցնցուղ Շառկո (շիթային),
• անձրևային, փոշային և ասեղնային,
• ցիրկուլյար,
• հովհարաձև ցնցուղ,
• վերելքային ցնցուղ մերսում
:
Ջերմաբուժություն
Օրգանիզմի վրա ջերմային ազդեցության համար լայնորեն կիրառվում են ջերմակիրներ, ներառյալ պելոիդներ, սուլֆիդային ցեխեր, տարբեր տորֆեր, ինչպես նաև ցեխանման նյութեր, որոնք բացի ջերմային ազդեցությունից տարբերվում են նաև իրենից քիմիական բաղադրությամբ, օրգանական նյութերի պարունակության և բաղադրության յուրահատկությամբ, միջավայրի Ph-ի ակտիվությամբ և այլն, որն էլ ապահովում է դրանց ազդեցության յուրահատուկ մեխանիզմը:
Ցեխա-Տորֆաբուժություն
• ընդհանուր և տեղային ցեխային ապլիկացիաներ,
• հեշտոցային վիրախծուծ,
• ռեկտալ պելոիդ թերապիա,
• գալվանոպելոիդ թերապիա,
• էլեկտրոֆորեզ պելոիդով,
• պելոֆոնոթերապիա, պարաֆինոթերապիա,
• պարաֆինային լոգանք անձեռոցիկ-պարաֆինային ապլիկացիա:
Հիվանդների վերականգնողական բուժման մեջ հաջողությամբ կիրառվում է լողը լողավազանում և շոգեբաղնիքային թերապիան:
Կենտրոնում աշխատում են վերականգնողական բժշկական օգնություն ցուցաբերող մասնագետներ` բժիշկներ, սպորտային և մանկավարժական բարձրագույն կրթություն ստացած փորձառու ԲՖԿ մեթոդիստներ և մերսողներ, բարձր որակավորում ունեցող բուժքույրեր: Բաժանմունքի մասնագետները սերտ համագորշակցությամբ աշխատում են բուժող բժիշկների հետ և ակտիվորեն մասնակցում յուրաքանչյուր հիվանդի են վերականգնողական բուժման անհատական ծրագրերի ձևավորմանը:
 
Հեռ. ` (+ 37410) 266-031
 

 
 
developed and hosted by DRAGO BARZINI™