ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
ՏՆՕՐԻՆՈւԹՅՈւՆ
• ԻՆՍՏԻՏՈւՏԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
• ԻՆՍՏԻՏՈւՏՆ ԱՅՍՕՐ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈւՐՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏԻՆԵՐԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ
 
ԿԼԻՆԻԿԱ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՑԱՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԻԴՐՈԿԻՆԵԶՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ
• ԷՆԵՐԳՈԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԲԺՇԿՈւԹՅՈւՆ
ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈւԺՄԱՆ ՀԱԿԱՑՈւՑՈւՄՆԵՐ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈւԺՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
 
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
• ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՈւՂՂՎԱԾՈւԹՅՈւՆԸ
ԲՆԱԿԱՆ ԲՈւԺԱԿԱՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈւԹՅԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
• ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈւԹՅՈւՆԵՐ
ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈւՄ
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 2008 2007
2006 2005 2004
2003    
 
ՌԴ ԲՏԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈւՂ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԺՈՂՈՎՆԵՐ
ԱՏԼԱՍ. Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ
 
Газета «МК АРАРАТ»
DB Business Travelling
DB Shop
Mediainform.am
 
ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի ղեկավար`
Սաթենիկ Թաթուլի Կարապետյան
Ինստիտուտի առողջության պահպանման կենտրոնում /ԱՊԿ/ գործում են հետևյալ գործառական բաժինները`
1. Ընդունարան
2. Մատենավարման
3. Նեղ մասնագետների խորհրդատվական կաբինետներ /գինեկոլոգ, մաշկաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, ատամնաբույժ, մանկաբույժ, ակնաբույժ/:
Կենտրոնի հիմնական գործունեությունը` խորհրդատվություններ, հիվանդների ընդունում, տեղավորում և դուրս գրում: Ինստիտուտում իրականացվում են վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման հետևյալ ծառայությունները.
• վերականգնողական ստացիոնար բուժում /պետ.պատվերով և վճարովի հիմունքներով/,
• վերականգնողական ցերեկային ստացիոնար բուժում /պետ.պատվերով և վճարովի հիմունքներով/,
• վերականգնողական ամբուլատոր բուժում /վճարովի հիմունքներով/,
• մոնոթերապիա` բուժական մեկ կամ մի քանի գործոններով /ֆիզիո- բալնեո- գործոն, ասեղնաբուժություն, առողջարարական կամ բուժական մերսում, ԲՄՄ և այլն/ բուժում /վճարովի հիմունքներով/,
• խորհրդատվություն /վճարովի հիմունքներով/,
• բուժ-ախտորոշիչ հետազոտությունների անց կացում /վճարովի հիմունքներով/:
Հիվանդների ընդունելության կարգը.
Բոլոր այն հիվանդները կամ պայմանական առողջ մարդիկ, որոնք ինստիտուտ են ընդունվում բուժման, հետազոտության, խորհրդատվության կամ բուժ-կանխարգելիչ պրոցեդուրաներ ստանալու նպատակով, պետք է դիմեն Առողջության պահպանման կենտրոնի ընդունարան, որտեղ լրացվում է նրանց անձնագրային-անկետային տվյալները և բացվում պատմագիր կամ քարտ:
Ինստիտուտի ԱՊԿ-ում գործում է ընդունող հանձնաժողով: Հիվանդները պարտադիր անցնում են առաջնային բժշկական զննում համապատասխան պրոֆիլային մասնագետի կամ մասնագետների, մաշկա-վեներոլոգի, գինեկոլոգի, իսկ 40 տարեկանից բարձր տղամարդիկ ուրոլոգի կողմից և հակացուցումների բացակայության դեպքում, ընդունող հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ընդունվում համապատասխան բաժանմունք:
Ինստիտուտում հիվանդների ընդունելությունը և բուժումը իրականացվում է`
1. Պետական պատվերի շրջանակներում` ՀՀ կառավարության «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» 2004թ. N318-ն որոշման և ՀՀ ԱՆ կողմից հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման» 2010թ. չափորոշիչների համաձայն: ՀՀ առողջապահության նախարարի 10.12. 2008 թվականի N 1808 -Ա հրամանով հաստատված է «Պետական պատվերի շրջանակներում առաջնային /ամբուլատոր-պոլիկլինիկական/ բուժօգնության տրամադրման չափորոշիչ»-ները, որտեղ մանրամասնորեն շարադրված է ինչպես վերականգնողական բուժման կազմակերպման և իրականացման, այնպես էլ մասնագիտական բուժօգնության ուղեգրման գործընթացները:
• Պետ.պատվերով վերականգնողական ստացիոնար բուժում ստանալու ժամանակ հիվանդները պետք է ներկայացնեն անձնագիր, պետ.պատվերով բուժվելու իրավունք տվող փաստաթուղթ, ուղեգիր պոլիկլինիկայից, առողջապահության նախարարությունից, ամբուլատոր և այլ բուժ. հիմնարկություններից` համաձայն հաստատված ձևերի
• վերականգնողական բուժման կարիք ունեցող հիվանդների ուղեգրումը կատարվում է տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության համապատասխան մասնագետների կողմից (II.21 կետ 2), հաշվի առնելով վերականգնողական բուժման ցուցումները և հակացուցումները (II.21 կետ 11) վերականգնողական բուժման համար ուղեգրվող հիվանդների ոչ ճիշտ ընտրության դեպքում պատասխանատվությունը կրում է համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության տնօրինությունը (II.21 կետ 3)
• վերականգնողական բուժման կարիք ունեցող անձինք այդ հնարավորությունից կարող են օգտվել ոչ շուտ, քան երկու տարին մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ նոր են դուրս գրվել հիվանդանոցից և ունեն հատուկ բժշկական ցուցումներ (II.21 կետ 4) • վերականգնողական բուժման մեթոդները և տեսակները որոշվում են համապատասխան մասնագետների կողմիցª հիմք ընդունելով հիվանդի ախտորոշումը և ընդհանուր վիճակը: (II.21 կետ 6.1)
• անհատական խնամքի կարիք ունեցող հաշմանդամների ուղեկցողներին պետական պատվերի շրջանակներում ուղեգրեր չեն հատկացվում (II.21 կետ 7)
• ամբուլատոր քարտերի հիման վրա կազմված էպիկրիզները պետք է պարտադիր ներառեն տեղամասային պոլիկլինիկայում կամ այլ ԲՊՀ իրականացրած հիվանդի հետազոտությունների /կլինիկա-լաբորատոր և գործիքային/ տվյալները և արդյունքները (արյան, մեզի, արյան մեջ խոլեստերինի և պրոթրոմբինի բաղադրության հետազոտության, ՄՌՊ-թեստ` ռիսկի խմբի հիվանդների համար, ԷՍԳ, անհրաժեշտության դեպքում ռենտգեն-հետազոտության):
• ՀՀ կառավարության /2006թ. N291-ն որոշման հավելված 4/ «Բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման» կարգի համաձայն իրականացվում է հիվանդների հերթագրում: Ինստիտուտում պլանավորվում է օրական ընդունվող հիվանդների քանակը և ամսեկան ընդունելությունը նախորոք կազմված ցուցակների և գրանցման հիման վրա:
2. Վճարովի հիմունքներով
• վճարովի հիմունքներով վերականգնողական ստացիոնար, ցերեկային ստացիոնար կամ ամբուլատոր բուժում անց է կացվում վճարովի ուղեգրերի առկայության դեպքում,
• բուժման ընդունվելիս հիվանդները պետք է ներկայացնեն անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
• վճարովի հիվանդների նախնական հերթագրում չի կատարվում, ազատ հիվանդասենյակի առկայության դեպքում կարող են ընդունվել անմիջապես,
• վերականգնողական բուժում ստանալու նպատակով հիվանդները անցնում են համապատասխան մասնագետների առաջնային զննում և հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում բուժող բժիշկը նրանց կարող է ուղեգրել ինստիտուտի առաջատար մասնագետների խորհրդատվության, որի արդյունքում դրվում է նախնական ախտորոշում: Վերականգնողական բուժման ցուցումների առկայության դեպքում, ընդունող հանձնաժողովի եզրակացության հիման վրա, լրացվում է ուղեգիր և վճարվում ուղեգրի արժեքը, որից հետո հիվվանդը ընդունվում է համապատասխան բաժանմունք,
• բուժման ընթացքում լրացուցիչ հետազոտությունների և ուղեկցող հիվանդությունների բուժման անհրաժեշտության դեպքում, հիվանդը վճարում է լրացուցիչ գումար,
• վճարովի խորհրդատվությունները անց են կացվում առաջատար մասնագետների կողմից միայն ինստիտուտի դրամարկղ համապատասխան գումար վճարելուց հետո,
• հիվանդները բուժական մեկ կամ մի քանի գործոններով /ֆիզիո- բալնեո- գործոն, ասեղնաբուժություն, առողջարարական կամ բուժական մերսում, ԲՄՄ և այլն/ բուժում են ստանում պարտադիր գրանցումից և համապատասխան հետազոտություններից հետո, • վերականգնողական բուժում վճարովի հիմունքներով, անհրաժեշտության դեպքում, հնարավոր է կազմակերպել և իրականացնել տնային պայմաններում,
• հիվանդների ընդունելությունը իրականացնում է համաձայն ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ում մշակված և հաստատված հիվանդների վերականգնողական բուժման հիմնական բժշկական ցուցումների և հակացուցումների ցանկի:
Վերականգնողական բուժման արժեքը ներառում է ինստիտուտում իրականացվող բուժական և ախտորոշիչ պրոցեդուրաները, մասնագետների կոնսուլտացիաները, բուժական սննդի և համապատասխան պալատում տեղավորվելու գները: Արժեքը կախված է բուժական ծրագրից /ստանդարտ, ինտենսիվ անհատական, ախտորոշիչ և այլն/ և հիվանդի տեղավորման պայմաններից /սովորական պալատ, լյուքս և այլն/:
Բուժման մեթոդը` բրիգադային, մուլտիդիսցիպլինար:
Կենտրոնում աշխատանքը ապահովում են բարձր մասնագիտական որակավորում ունեցող 7 բժիշկ, 5 բուժքույր և կրտսեր բուժ. անձնակազմը: Կենտրոնի բժիշկները հիվանդների հետ անց են կացնում ամենօրյա զրույց առողջ ապրելակերպի մասին:
 
Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ
Ինստիտուտում հաստատված բուժական գործընթացի պահպանումը հանդիսանում է արդյունավետ բուժման կարևորագույն պայմաններից մեկը: Հաստատված ռեժիմի խախտման դեպքում հիվանդը դուրս է գրվում ինստիտուտից, վճարված գումարը չի վերադարձվում:
Ինստիտուտում բուժվող հիվանդը պատասխանատվություն է կրում հիվանդասենյակի գույքի պահպանման և օգտագործման համար: Գույքի փչացման դեպքում հիվանդը պետք է այն վերականգնի իր ուժերով: Հիվանդները պարտավոր են պահպանել անվտանգության պահանջները:
Դրամի և թանկարժեք իրերի կորուստի դեպքում տնօրինությունը պատասխանատվություն չի կրում:
Լռությունը լավագույն դեղորայքն է: Մի խանգարեք Ձեր և Ձեզ շրջապատողների հանգիստը բարձրաձայն խոսակցություններով և աղմկոտ խաղերով:
Ձեր նկատմամբ և Ձեր բուժման ընթացքում տեղ գտած թերությունների, թյուրիմացությունների դեպքում պետք է դիմել բուժող բժշկին կամ բաժանմունքի վարիչին:
 

 
 
developed and hosted by DRAGO BARZINI™