ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
ՏՆՕՐԻՆՈւԹՅՈւՆ
• ԻՆՍՏԻՏՈւՏԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
• ԻՆՍՏԻՏՈւՏՆ ԱՅՍՕՐ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈւՐՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏԻՆԵՐԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ
 
ԿԼԻՆԻԿԱ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՑԱՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԻԴՐՈԿԻՆԵԶՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ
• ԷՆԵՐԳՈԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԲԺՇԿՈւԹՅՈւՆ
ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈւԺՄԱՆ ՀԱԿԱՑՈւՑՈւՄՆԵՐ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈւԺՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
 
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
• ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՈւՂՂՎԱԾՈւԹՅՈւՆԸ
ԲՆԱԿԱՆ ԲՈւԺԱԿԱՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈւԹՅԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
• ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈւԹՅՈւՆԵՐ
ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈւՄ
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 2008 2007
2006 2005 2004
2003    
 
ՌԴ ԲՏԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈւՂ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԺՈՂՈՎՆԵՐ
ԱՏԼԱՍ. Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ
 
Газета «МК АРАРАТ»
DB Business Travelling
DB Shop
Mediainform.am
 
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի ղեկավար - Կարեն Սուրենի Բախշինյան
Բժշկական գիտությունների թեկնածու, ՀՀ ԱՆ գլխավոր ֆիզիոթերապևտ, Ռուսաստանի Դաշնության բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ
Գլխավոր գիտական խորհրդատու - Էդուարդ Հրաչիկի Գրիգորյան
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս
Ինստիտուտի վերականգնողական բժշկության կենտրոնի գիտապրակտիկ գործունեության հիմնական սկզբունքներն են.
• բնական բուժական ռեսուրսների և էկոլոգիապես անվտանգ բժշկական տեխնոլոգիաների կիրառման վրա հիվանդների վերականգնողական բուժման նոր մեթոդների մշակման և ներդրման ծրագրի իրականացում,
• ժամանակակից վերականգնողաբանության խնդիրների լուծման համար բազմամասնագիտական մոտեցման սկզբունքների, բուժօգնության որակի չափորոշիչների և ապացուցողական բժշկության պահանջների կիրառում,
• վերականգնողական բուժման կազմակերպման համար վերականգնողական ծրագրերի մշակում, հաշվի առնելով` հիվանդությունների ախտորոշման մեջ հիվանդության կլինիկական ձևը, զարգացման փուլը, ֆունկցիոնալ խանգարումները, ինչպես նաև ուղեկցող ախտահարումների առկայությունը,
• վերականգնողական բուժման արդյունավետության մշտահսկում և խրոնիկական հիվանդների ուսուցում` ելնելով հիվանդների գործիքային և կլինիկո-լաբորատոր հետազոտությունների տվյալներից, կենցաղային և հոգեբանական վերահարմարվածությունից և նրա կյանքի որակից:
Վերագանողական կենտրոնում իրականացվում է սիրտ-անոթային, շնչառական, ոսկրամկանային, աղեստամոքսային և էնդոկրին համակարգերի ախտահարումներով հիվանդների բազմամակարդակ կանխարգելիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ:
Կենտրոնի բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից մշակվել և իրականացվում են տարբեր օրգան-համակարգերի ախտահարումներով հիվանդների վերականգնողական բուժման ծրագրեր, այդ թվում`
• սիրտ-անոթային համակարգի (սրտի իշեմիկ հիվանդություն, լարվածության ստենոկարդիա, անցյալում տարած սրտամկանի ինֆարկտ, հիպերտոնիկ հիվանդություն և սիմպտոմատիկ զարկերակային հիպերտենզիա, անոթային հիվանդություններ` աթերոսկլերոզ, խրոնիկ երակային և լիմֆատիկ անբավարարություն, շաքարային անգիոպաթիա, վիճակներ սրտի վիրահատական միջամտություններից հետո, սրտի փականային ապարատի ռևմատիկ ախտահարումներ և այլ) հիվանդությունների,
• մարսողական համակարգի (տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն, գաստրոդուոդենիտ, էզոֆագիտ, կոլիտներ, հեպատիտներ, վիճակներ ստամոքսի խոցի վիրահատությունից հետո և քարային խոլեցիստիտ և այլ) հիվանդությունների,
• շնչական համակարգի (բրոնխիալ ասթմա /տարբեր ծագուման/, խրոնիկ օբստրուկտիվ և ոչ օբստրուկտիվ բրոնխիտ, խրոնիկ թոքաբորբ և թոքերի ոչ ուռուցքային հետվիրահատական հիվանդություններով հիվանդներ և այլն) հիվանդությունների,
• էնդոկրին (ավելորդ քաշ և ճարպակալում, շաքարային դիաբետ, շաքարախտային անգիոպաթիաներ, օստեոպորոզ, վահանաձև գեղձի հիվանդություններ և այլն) հիվանդություններ,
• միզասեռական համակարգի (խրոնիկական պիելոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն, խրոնիկ պրոստատիտ, շականակագեղձի բարորակ հիպերպլազիա` վիրահատությունից հետո միզաքարային հիվանդությունի քարափշրումից հետո, իմպոտենցիա) հիվանդություններ,
• գինեկոլոգիական (դաշտանային ֆունկցիայի խանգարում, էնդոմետրիոզ, կլիմակտերիկ սինդրոմ, երկրորդային ամենորեա և այլն) հիվանդություններ,
• հենաշարժողական համակարգի հիվանդություններ (վնասվածքների հետևանքներ և վիրահատական միջամտություններից հետո),
• աշխատունակության վերականգնում (ոչ դեղորայքային միջոցների օգնությամբ, այդ թվում նաև ֆիզիկական և ջրաբուժական մեթոդներ, ասեղնաբուժություն, բուժական ֆիզկուլտուրա, մերսում, մանուալ թերապիա և հոգեթերապիա),
• հոգե-սոցիալական վիճակի վերականգնում, հիվանդների համալիր և բազմապրոֆիլ վերականգնողական ծրագրերով ուսուցում և վերահարմարեցում,
• մարզիկների աշխատունակության վերականգնում էկոլոգիապես անվտանգ բնական ֆիզիկական մեթոդների գործածությամբ:
Ինստիտուտում իրականացվում է ժամանակակից գործիքային մեթոդներով և լաբորատոր հետազոտություններով առողջական վիճակի գնահատում: Մշակված են և հաջողությամբ օգտագործվում են վերականգնողական ծրագրեր, որոնք ապահովում են հետինֆարկտային հիվանդների վաղաժամ ակտիվացումը: Լայնորեն կիրառվում են բուժական ֆիզկուլտուրայի և ֆիզիոթերապիայի ժամանակակից մեթոդները: Հիվանդների սոցիալական, ընտանեկան խնդիրների լուծմանն են նպաստում հոգեբանը, հոգեթերապևտը, սեքսոպաթոլոգը: Անհետաձգելի բժշկական օգնությունը ցուցաբերվում է ինտենսիվ հսկողության հիվանդասենյակում: Կենտրոնում աշխատող որակավորված մասնագետների աշխատանքային փորձը ընդհանրացված է ներքին բժշկության և վերականգնողաբանության արդի խնդիրներին վերաբերող ավելի քան 200 գիտական աշխատություններում:
Կենտրոնում կազմակերպված են քույրական և բժշկական հերթապահություններ, որոնք ապահովում են հիվանդների շուրջօրյա բժշկական սպասարկումը:
Վերականգնողական բժշկության կենտրոնում են աշխատում բարձր մասնագիտական որակավորում ունեցող բժիշկներ` սրտաբաններ, հոդաբաններ, էնդոկրինոլոգներ, թոքաբան, գաստրոէնտերոլոգներ, ռեֆլեքսոթերապևտներ:
Ժամանակակից բժշկության ձեռքբերումները, հարմարավետությունը, հոգատար ձեռքերում խնամքը, չնաշխարհիկ բնությունը կօգնեն մոռանալու Ձեր հոգսերը և շատ կարճ ժամանակահատվածում Ձեզ կվերադարձնեն ոչնչով չսահմանափակված առողջ մարդու ազատ կյանքին:
 
Հեռ. ` (+ 37410) 266-131
 

 
 
developed and hosted by DRAGO BARZINI™