 |
|
| ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ |
|
Կենտրոնի ղեկավար`
Կարինե Հրանտի Ավետիսյան |
Ինստիտուտի ախտորոշման կենտրոնում իրականացվում են հիվանդների հետազոտման, հիվանդությունների ախտորոշման և բուժման արդյունավետության վերահսկման համար անհրաժեշտ ժամանակակից մեթոդներով հետազոտություններ: Կենտրոնում կիրառվում են.
Ֆունկցիոնալ ախտորոշման Գործիքային հետազոտություններ`
• ԷՍԳ ծանրաբեռնվածությամբ հետազոտություններ (վելոէրգոմետրիա)
• Տրեդմիլ
• Սպիրոգրաֆիա (դեղորայքային փորձանմուշների օգտագործմամաբ)
• Ռեոգրաֆիկ հետազոտություններ (դեղորայքային փորձանմուշների օգտագործմամաբ)
• Սրտային հիվանդների Հոլտինգ մշտադիտում
• Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ)
• Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա
• Օքսիմետրիա
• Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա
• Ֆիբրոկոլոնոսկոպիա
• Դուոդենաժ
• pH-մետրիա
• Ճառագայթային ախտորոշում (ռենտգենաբանական հետազոտություններ)
• Գերձայնային ախտորոշում
• Էխոսրտագրություն
• M-Էխոէնցեֆալոգրություն և այլն:
Կլինիկական և կենսաքիմիական հետազոտություններ`
Ընդհանուր կլինիկական
Արյունաբանական
Կենսաքիմիականև այլն:
Մեր լաբորատորիայում տեղակայված սարքավորումները թույլ են տալիս լուծել լայնածավալ ախտորոշման խնդիրներ (էնդոկրինոլոգիա, ռևմատոլոգիա, արյունաբանություն, սրտաբանություն, մակաբուծություն, աուտոիմունային, վարակիչ հիվանդություններ և այլն): Ձեր ցանկությամբ Դուք կարող եք ստանալ խորհրդատվություն բարձրակարգ մասնագետներից, որոնք ոչ միայն նշանակում են անհրաժեշտ հետազոտությունները, մեկնաբանում են դրանց արդյունքները, այլև տալիս են հիվանդությունների կանխարգելման և բուժման վերաբերյալ ամփոփ,գործնական խորհուրդներ: Կենտրոնում աշխատում են դոկտորական, թեկնածուական գիտական աստիճաններով և բարձր որակավորմամբ մասնագետներ` բժիշկ լաբորանտներ, ռենտգենոլոգ, սոնոգրաֆիստներ, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկներ, լաբորանտներ և այլն: |
|
| |
| Հեռ. ` (+ 37410) 261-592 |
| |
|
| |
| |
|
|
|
| developed and hosted by DRAGO BARZINI™ |