ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
ՏՆՕՐԻՆՈւԹՅՈւՆ
• ԻՆՍՏԻՏՈւՏԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
• ԻՆՍՏԻՏՈւՏՆ ԱՅՍՕՐ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈւՐՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏԻՆԵՐԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ
 
ԿԼԻՆԻԿԱ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՑԱՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԻԴՐՈԿԻՆԵԶՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ
• ԷՆԵՐԳՈԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԲԺՇԿՈւԹՅՈւՆ
ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈւԺՄԱՆ ՀԱԿԱՑՈւՑՈւՄՆԵՐ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈւԺՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
 
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
• ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՈւՂՂՎԱԾՈւԹՅՈւՆԸ
ԲՆԱԿԱՆ ԲՈւԺԱԿԱՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈւԹՅԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
• ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈւԹՅՈւՆԵՐ
ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈւՄ
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 2008 2007
2006 2005 2004
2003    
 
ՌԴ ԲՏԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈւՂ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԺՈՂՈՎՆԵՐ
ԱՏԼԱՍ. Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ
 
Газета «МК АРАРАТ»
DB Business Travelling
DB Shop
Mediainform.am
 
ԲՈւԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ

Վերականգնողական բուժումը անց են կացվում ֆիզիո-, բալնեո- և կինեզո-թերապիայի մեթոդներով, բնական բուժական միջոցների մեծածավալ օգտագործմամբ` վերականգնողական բուժման անհատական ծրագրերի ընտրությամբ.
Ապարատային ֆիզիոթերապիա
Բուժական մարմնամարզություն
Մերսում
Մանուալ-«Դետենզոր» (Detensor) թերապիա
Ջրաբուժություն
Տյուբաժներ
Հիդրոկոլոնոթերապիա
Դիետոթերապիա
Լողավազան
Շոգեբաղնիք
Ասեղնաբուժություն
Հոգեթերապիա
Դեղորայքային բուժում և այլն:
Ապարատային ֆիզիոթերապիա
Վերականգնողական բուժման համալիրում ֆիզիկական մեթոդներով բուժումը` Ֆիզիոթերապիան հանդիսանում է ոչ դեղորայքային մեթոդներով բուժման հիմքը:
Ինստիտուտի ֆիզիկական բժշկության կենտրոնում բուժումը իրականացվում է ապարատային ֆիզիոթերապիայի ավանդական բոլոր մեթոդներով:
I. Գալվանացում և էլեկտրաֆորեզ
II. Իմպուլսային հոսանքներ`
դիադինամոթերապիա /ԴԴԹ/,
ամպլիպուլսթերապիա /ԱԹ/,
էլեկտրոքուն,
էլեկտրոխթանում:
III. Բարձր հաճախության հոսանքներ`
բարձր հաճախության փոփոխական հոսանքներ,
ուլտրաբարձր հաճախության էլեկտրական դաշտեր,
գերբարձր հաճախության էլեկտրամագնիսական դաշտեր
IV. ՈՒլտրաձայնային թերապիա և ֆոնոֆորեզ
V. ՈՒլտրամանուշակագույն ճառագայթում
VI. Մագնիսաթերապիա
VII. Մագնիսալազերաթերապիա
VIII. Լազերաթերապիա
IX. Աէրոզոլային թերապիա
X. Ջերմաբուժություն` պարաֆինաթերապիա:
Բուժական մարմնամարզություն
Անհատական ֆիզիկական բեռնվածության չափավորումը բուժական ֆիզկուլտուրայի պարապմունքների ժամանակ կատարվում է ըստ հիվանդի վիճակից, հիվանդի օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորության, տարիքի և նրա մարզվածության աստիճանի: Պարապմունքներն անց են կացվում դահլիճում, բժիշկների և փորձառու բուժական մարմնամարզության մեթոդիստների հսկողության տակ: Հիվանդի վերականգնողական բուժման համալիրում բուժական ֆիզկուլտուրայի արդյունավետությունը գնահատելու համար կենտրոնում կիրառվում են էքսպրես, ընթացիկ և փուլային հսկողություն:
Մերսում
Մերսումը նշանակում է բուժող բժշկը, 8-10 պրոցեդուրա, մերսման դաշտերը ըստ ցուցվածության, կախված հիվանդությունից:

Կիրառվում են բուժական և առողջարարական մերսման տարբեր տեսակներ`

  • դասական
  • սեգմենտար
  • կետային
  • արևելյան
  • սպորտային և այլն
  • Մանուալ-«Դետենզոր»(Detensor) թերապիա
    «Դետենզոր» թերապիան սեփական ծանրության միջոցով ողնաշարի ձգման ոչ ինվազիվ եզակի մեթոդ է, բուժական ներքնակի կիրառմամբ, որտեղ հատուկ նյութի և ծածկույթի հաշվին ստեղծվում են ձգման օպտիմալ ուժեր: Այս մեթոդով կատարվում է ողնաշարի ֆիզիոլոգիական երկարատև ձգում, կմախքային մկանների, կապանային ապարատի կարկամության թուլացում, դիսկերի (սկավառակների) խախտումների և պրոլապսների վերականգնում:
    Մանուալ-«Դետենզոր» թերապիայի համակցված մեթոդը ցուցված է կոնքային դիսկոգեն ռադիկուլոպաթիայով, վեգետաանոթային դիստոնիայի ծանրացած արտահայտումներով և վերտեբրա-սոմատիկ խանգարումներով տառապող հիվանդների ռեաբիլիտացիայի ժամանակ:
    Ջրաբուժություն
    Լոգանքներ
    քազցրահամ կոնտրաստային, բուրմունքային, բնական հանքային, նատրիում քլորային (աղային), յոդբրոմային, ածխաթթվային (բնական և արհեստական պատրաստված), թթվածնային, փշատերևաթթվածնային, մարգարիտային, բիշոֆիտային, ֆիտոլոգանքներ անանուխով, նիվենիով, կատվալեզվով և այլն
    Ցնցուղ
    ցնցուղ Շառկո (շիթային), անձրևային, փոշիային և ասեղնային, ցիրկուլյար, հովհարաձև ցնցուղ, վերելքային ստորջրյա ցնցուղ մերսում
    Ցեխատորֆաբուժություն
    Ընդհանուր և տեղային ցեխային ապլիկացիաներ, հեշտոցային վիրախծուծ, ռեկտալ պելոիդ թերապիա, գալվանոպելոիդ թերապիա, Էլեկտրոֆորեզ պելոիդով, պելոֆոնոթերապիա, պարաֆինոթերապիա, պարաֆինային լոգանք անձեռոցիկ-պարաֆինային ապլիկացիա
    Տյուբաժներ
    Նշանակում են լեղազատման և լեղարտադրման ֆունկցիաների խթանման համար, ինչը նպաստում է լեղապարկի, լեղուղիների, աղիների շարժողական ակտիվության բարձրացմանը, նյութափոխանակության ցուցանիշների կարգավորմանը: Պրոցեդուրաները անց են կացվում տարբեր լեղամուղ միջոցներով` հանքային ջուր, դեղաբույսերի թուրմեր, սորբիտ, կսիլիտ, ածխաթթվային մագնեզիում և այլն: Լեղամուղներ ընդունելուց հետո խորհուրդ է տրվում քայլել 30-40 րոպե:
    Հիդրոկոլոնոթերապիա
    Հիդրոկոլոնոթերապիան անց է կացվում հաստ աղիքի պարունակության լվացման և թունավոր նյութերի դուրս բերման համար: Այն լավացնում է լորձաթաղանթի միկրոցիրկուլյացիան, ստեղծում բարենպաստ պայմաններ օգտակար միկրոօրգանիզմների կենսունակության համար:
    Հիդրոկոլոնոթերապիան անց է կացվում սորբենտների (պոլիֆեպամ, լիգնոսորբ) կամ դեղաբույսերի կիրառմամբ: Պրոցեդուրան իրականացվում է միանգամյա օգտագործման պարագաներով: Աղիներ ներմուծվող հեղուկը կարգավորվում է ներաղիքային ճնշմանը համապատասխան, ինչը սահմանվում է ավտոմատ` նախապես տրված ծրագրով:
    Պրոցեդուրայի անցկացման ցուցումներն են`
  • աղե-ստամոքսային համակարգի, աթերոսկլերոզի և սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար,
  • ալերգիկ ծագում ունեցող սուր և քրոնիկ հիվանդությունների ժամանակ,
  • ալկոհոլային, դեղորայքային և այլ էկզոգեն թունավորումների ժամանակ,
  • հաստ աղիքի բորբոքային հիվանդությունների ժամանակ /սպաստիկ կոլիտներ և այլն/,
  • նախավիրահատական և հետվիրահատական փուլերում գտնվող կարդիովիրաբուժական և օնկոլոգիական հիվանդների համար:
  • Դիետոթերապիա
    Սնունդը երեքանգամյա է: Անհրաժեշտության դեպքում կազմվում են անհատական սննդակարգ և օրաբաժիններ համակցված ախտահարումների համար, հաշվի են առնվում մթերքների նկատմամբ օրգանիզմի անհատականությունը:
    Սիրտ-անոթային, նյութափոխանակության և աղե-ստամոքսային տրակտի ախտահարումների կանխարգելման և բուժման համար կիրառվում է հիպոխոլեստերինային դիետա: Որպես հավելում օգտագործվում են ցորենի թեփեր, ծովամթերքներ, բուսական յուղեր:
    Նախատեսված է մարմնի քաշի նվազեցման ծրագիր, որտեղ կարևոր նշանակություն է տրվում հիպոկալորիական դիետաներին և տարբեր բաղադրության բեռնաթափման օրերին:
    Հիվանդները սնվում են ընդհանուր սրահում:
    Լողավազան
    Լողավազանը օգտագործվում է ինչպես տարբեր հիվանդություններով հիվանդների վերականգնման, այնպես էլ օրգանիզմի ամրապնդման համար: Հրահանգչի օգնությամբ հատուկ մշակված մեթոդներով անց է կացվում լողի և բուժական մարմնամարզության պարապմունքներ:
    Շոգեբաղնիք
    Շոգեբաղնիքում օդի ջերմաստիճանը 75-80օC է,  խոնավությունը` 5-15%. Շոգեբաղնիքը դրական ազդեցություն է թողնում նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, էնդոկրին համակարգերի վրա: Լավացնում է նյութափոխանակությունը, մարզում օրգանիզմի ջերմակարգավորման գործունեությունը, նվազեցնում է նյարդահոգեբանական լարվածությունը, ունի հանգստացնող և հակաբորբոքային ազդեցություն, նպաստում է մարմնի քաշի իջեցմանը, օրգանիզմից տոքսիկ նյութերի դուրս բերմանը, ժամանակավորապես թուլացնում է մկանները, բարձրացնում թոքերի օդափոխությունը:
    Շոգեբաղնիքից հետո նկատվում է թեթևություն, առույգություն, լավ տրամադրություն: Պրոցեդուրան բաղկացած է շոգեսենյակ 2-3 անգամյա այցից և 20 րոպեից ոչ պակաս հանգիստ այցերի միջև: Շոգեբաղնիքում գտնվելու ընդհանուր ժամանակը 1 ժամ է: Շոգեսենյակում գտնվելու տևողությունը սահմանում է ԲՄՄ-ի բժիշկը` խիստ անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր հիվանդին:
     

     
    developed and hosted by DRAGO BARZINI™