o

M

E D I N F O R M N E W S   A G E N C Y

SCIENTIFIC - RESEARCH  INSTITUTE  of
SPA TREATMENT & PHYSICAL MEDICINE

in russian


Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) աշխատակիցների և  հիվանդների համար հունիսի 26-ը հագեցած էր հետաքրքիր համերգային ծրագրով:
Ռուս և արևմտաեվրպոական կոմպոզիտորների՝ մասնավորապես Բախի, Մոցարտի, Յոնգենի, Լյոպոլդովի ստեղծագործությունների գեղեցիկ կատարումներով հանդես եկավ Բելգիայի «Պամինա» ֆլեյտահար կանանց քառյակը: Քառյակի կազմում էին Քրիստին Ախտենը, Դանիելա Լելոն, Լեեն Ինդեյնը և Ժո Ժոդսը, պրոդյուսեր՝ Էժիդ Վիսսենաեկնս: Կարևորենք, որ ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանի կողմից նրանց շնորհվեց պատվոգիր:
Հավելենք նաև, որ «Պամինա» ֆլեյտահար կանանց քառյակի այցը Հայաստան կազմակերպվել էր արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության ընկերության (AOX) կողմից:
MEDINFORM 27.06.2006

Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) գործող ոչ ավանդական բժշկության կենտրոնը երկար տարիների իր գործունեության ընթացքում ուսումնասիրել և շարունակում է ուսումնասիրել հանրապետության տարածքում գտնվող հանքային ջրերը, տորֆերը, ցեխերը, ինչպես նաև կոնկրետ տարածաշրջանի եղանակային և բուժիչ գործոնները և ոչ միայն: Կենտրոնի կողմից գնահատվում են ՀՀ տարածքում գտնվող հանքային ջրերը, բացահայտվում է դրանց տեսակը, որակը և իրականացվում է տեսակավորում: Հենց այդ հետազոտությունների հիման վրա էլ հանքային ջրերի հետ կապ ունեցող  կազմակերպություններին կամ անհատներին տրվում է տրվում է փաստաթուղթ, որը հիմք է հանդիսանում պարզելու, թե ինչ նպատակով պետք է օգտագործել այդ ջուրը՝ շշալցմա՞ն, թե՞ ջրաբուժական:

Հայաստանը հաճախ անվանում են ջրի երկիր: Իսկ ինչո՞վ է առանձնահատուկ Հայաստանի ջուրը, և որքանո՞վ են մեծ Հայաստանի ջրի պաշարները: Ի պատասխան այս հարցի՝ ինստիտուտի գիտաշխատող Ռիտա Սուրենովնա Էմինյանը նշում է՝ Հայաստանը փոքր երկիր է, սակայն տարատեսակ ջրերի շտեմարան է: Ներկայումս, ցավոք, եղած ջրերի հսկայական ջրապաշարներից ուսումնասիրված և հաստատված է միայն 23 հանքավայր, որից այժմ Հայաստանում շշալցվում է ընդամենը 6-ը: Երկրաշարժային տեղաշարժերը ժամանակին հանգեցրել են փոփոխությունների, և հիմա նորովի պետք է ուսումնասիրվեն Հայաստանի գործող հանքավայրերը և անցնեն համապատասխան հետազոտություն, որպեսզի թե՛ արտադրողները, թե՛ օգտագործողներն իմանան ՝ կոնկրետ ինչի՞ համար է տվյալ հանքային ջուրն օգտակար, ի՞նչ հիվանդությունների դեպքում՝ հակացուցված, այսինքն պետք է ճշգրտվի ջրի ցուցվածությունը: Իսկ նոր հայտնաբերված և հաստատված հանքային ջրերի բազայի վրա կարող են ստեղծվել հանգստյան գոտիներ, ստեղծվել ջրաբուժական կառույցներ, կարելի

Հայաստանի ջրերի հսկայական ջրապաշարներից ուսումնասիրված և հաստատված է միայն 23 հանքավայր, որից այժմ շշալցվում է ընդամենը 6-ը:

է զարգացնել սպորտային տուրիզմը և շատ ու շատ այլ ոլորտներ: Ինչպես հայտնի է՝ հանքային ջրերով հայտնի են Հայաստանի հատկապես մի քանի մարզեր՝ Ջերմուկը, Դիլիջանը, Բջնին, Սևանը, Գորիսը և այլն: Հանքային ջրերի միջև բնականաբար կան տարբերություններ՝ թե՛ կենսաբանական տարբեր ակտիվ տարրերի առումով, թե՛ հիմնական բաղադրիչներով, թե՛ ջերմաստիճանային գործոններով: «Բոլոր ջրերն էլ լավն են, և որակական հատկանիշերով հնարավոր չէ մեկը գերադասել մյուսից, պարզապես շատ կարևոր է հանքային ջուրը խելամիտ և ճիշտ ձևով օգտագործել»,-կարևորում է Ռիտա Էմինյանը: Ջուրը հասարակական կիրառման դնելուց առաջ հարկ է անցկացնել փորձաքննություն, որոշել դրա պիտանիությունը և կատարել մի շարք այլ քայլեր: Ըստ օրենքի՝ այդ փորձաքննությունները պարտադիր են, ընդ որում այդ հետազոտություններն անցկացնելու միակ և հիմնական պատասխանատուն հանդիսանում է Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը, սակայն այդ նորմերը ոչ միշտ են պահպանվում: Ներկայումս կառավարության և պետական այլ մարմինների կողմից քննարկման են դրվում վերոնշյալ հարցերը, սակայն դեռևս հաստատված չէ այն կանոնակարգը՝ թե ինչ փուլերով և ինչպիսի համակարգով պետք է անցկացվեն այդ հետազոտությունները:
MEDINFORM 05.05.2006

 

Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) գործող վերականգնողական կենտրոնն ընձեռում է հնարավորություն՝ կանխարգելել տարբեր խրոնիկական հիվանդություններ՝ ընդհուպ մինչև բրոնխիալ ասթմա, տուբերկոլյոզ, աստրեոխոնդրոզ և այլն: Բժշկական գիտությունների թեկնածու, Վերականգնողական կենտրոնի առաջնային մասնագետ և ավագ գիտաշխատող Գայանե Սողոմոնյանի կարևորմամբ՝ «Առողջ կենսակերպ և պայքար հիվանդությունների դեմ առանց դեղորայքային թերապիայի» նշանաբանով գործող կենտրոնը, որպես այդպիսին, Հայաստանում նոր է և միտում ունի դառնալ մատչելի բոլորի համար՝ անկախ գրպանի պարունակությունից: Գայանե Սողոմոնյանը նշում է, որ ներկայումս խրոնիկական բրոնխիտի, ասթմայի, սթրեսային վիճակների համար ոչ ավանդական բժշկության եղանակներով անցկացվող համալիր բուժման արդյունքում սկսում է փոխվել մարդու հոգեբանական վերաբերմունքն իր իսկ առողջության հանդեպ, մարդն աստիճանաբար անցնում է ճիշտ սնման, ինչը առողջության պահպանման առաջին նախապայմաններից է: Համալիր բուժումը ներառում է շնչառական վարժություններ, վակուում-թերապիա, հոմեոպաթիա, ընդ որում՝ այս մեթոդի հիմնական նպատակը հանդիսանում է ճիշտ կենսակերպ վարելու մասին ուսուցումը, օրգանիզմի պահեստային ուժերի մեծացումը, նյութափոխանակության լավացումը և իմունային համակարգի ուժեղացումը: Բուժական այս մեթոդի հիմքում ընկած են ճապոնական բժշկության հիմնադրույթները,

Բուժական նոր մեթոդը միտում ունի դառնալ մատչելի բոլորի համար՝ անկախ գրպանի պարունակությունից:

շնչառական բազմապիսի վարժություններ և այսպես կոչված «ձայնային» թերապիան: Ներառված են տարրեր յոգայից և համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների կողմից մշակված դրույթներ: Հավելենք նաև, որ այս պարագայում չկան տարիքային սահմանափակումներ, բուժումն անցկացնելիս հաշվի է առնվում անհատական բնավորությունը, մարդու քաշը, անպայման՝ բուժումն անցկացնելու ժամանակշրջանում տարվա եղանակը, բնականաբար նաև տվյալ մարդու կենսակերպը և վատ սովորությունները: Նախապես հաշվի են առնվում, թե ինչ հիվանդություններ  է նա տարել նախկինում: Ինչ վերաբերում է ուսուցման մեթոդիկային, ապա այն տևում է 10-15 օր, այնուհետ արդեն մարդն իր ողջ կյանքի ընթացքում կարող է կիրառել սովորածը և կատարել շնչառական (և ոչ միայն) վարժությունները: Մեթոդի կիրառման պարագայում օրգանիզմն ընկալվում է որպես մի ամբողջություն, և բուժման ընթացքում օգտագործվում են միայն մաքուր բուսական և բնական նյութեր:
MEDINFORM 15.04.2006

 

Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) Մոսկվայից ներմուծվել է «Диаграф» ТОТ-1 անունը կրող նոր մի սարքավորում՝ որպես այդպիսին առաջինը Հայաստանում: Սարքավորումն օգտագործվում է կրծքագեղձի ներքին հետազոտության համար՝ նպատակ ունենալով հայտաբերել պաթոլոգիկ նորագոյացությունները, որոշել առաջացած պաթոլոգիկ օջախի դիրքը, ինչպես նաև իրականացնել հիվանդության մոնիտորինգը: Սարքը հիվանդագին երևույթները որոշում է կրծքագեղձի արտաքին մակերեսի ջերմաստիճանի միջոցով, քանի որ հիվանդ հատվածի ջերմաստիճանը սովորաբար փոփոխված է լինում: Սուրեն Չիչակյանը նշում է, որ «Диаграф» ТОТ-1 սարքը թույլ է տալիս հայտնաբերել անգամ անշոշափելի պաթոլոգիկ նորագոյացությունները դրանց զարգացման այնպիսի վաղ փուլում, երբ դրանք դեռևս չեն

Հիվանդությունը կանխելն ավելի հեշտ է, քան բուժելը, իսկ եթե պետք է բուժել, ապա՝ հիվանդության առաջին փուլից սկսած:

նշմարվում մամոգրաֆիայի կամ ուլտրաձայնային ճառագայթման միջոցով: Ավելացնենք, որ «Диаграф» ТОТ-1-ի օգտագործումը բացարձակապես անվտանգ է առողջության համար՝ անկախ մարդու տարիքից և հիվանդության փուլից: Սարքի միջոցով հետազոտություն անցկացնելով՝ բժիշկը կարողանում է ոչ միայն ճիշտ ժամանակին հայտնաբերել նորագոյացությունները, այլև հետևել հիվանդության ընթացքին: Եվ սարքի արդյունավետությունը շատ բարձր է: Հարկ է կարևորել, որ հիվանդությունը կանխելն ավելի հեշտ է, քան բուժելը, իսկ եթե պետք է բուժել, ապա՝ հիվանդության առաջին փուլից սկսած:
MEDINFORM 27.03.2006

 

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (Scientific and Research Institute of ….. and Phisical Medicine of Republic of Armenia) ֆիզիկական բժշկության բաժանմունքում նոյեմբեր ամսին գրանցվել է 148 ստացիոնար այց, որոնցից 32-ը բուժվել են ցերեկային ստացիոնարի շրջանակներում: Անց է կացվել 1433 պրոցեդուրա:
Ներկայացնում ենք այցելուների և պրոցեդուրաների ընդհանուր թիվը՝
Էլեկտրոֆորեզ - 12 այցելուի համար անցկացվել է 120 պրոցեդուրա, 4-ը՝ ցերեկային ստացիոնար:
Հիդրոգալվանական 2 խցիկային լոգանք - 2 այցելուի համար անցկացվել է 15 պրոցեդուրա, 1-ը՝ ցերեկային ստացիոնար:
Մեկ դաշտի իմպուլսային թերապիա - 2 այցելուի համար անցկացվել է 20 պրոցեդուրա (ստացիոնար):
Երկու և ավելի դաշտի իմպուլսային թերապիա - 33 այցելուի համար անցկացվել է 330 պրոցեդուրա, 6-ը՝ ցերեկային ստացիոնար, 27-ը՝ ստացիոնար:
Մեկ դաշտի գերձայնային ներգործություն - 1 այցելուի համար անցկացվել է 10 պրոցեդուրա (ստացիոնար):

Երկու և ավելի դաշտի գերձայնային ներգործություն
- 41 այցելուի համար անցկացվել է 410 պրոցեդուրա, 8-ը՝ ցերեկային ստացիոնար, 33-ը՝ ստացիոնար:
Երկու և ավելի դաշտի ֆոնոֆորեզ - 1 այցելուի համար անցկացվել է 10 պրոցեդուրա (ստացիոնար):
Մագնիտոթերապիա - 3 այցելուի համար անցկացվել է 30 պրոցեդուրա, 1-ը՝ ցերեկային ստացիոնար, 2-ը՝ ստացիոնար:
Մագնիտոլազերային թերապիա - 2 այցելուի համար անցկացվել է 20 պրոցեդուրա, 1-ը՝ ցերեկային ստացիոնար, 1-ը՝ ստացիոնար:
Լազերոթերապիա -11 այցելուի համար անցկացվել է 105 պրոցեդուրա, 2-ը՝ ցերեկային ստացիոնար, 9-ը՝ ստացիոնար:
Ինդուկտոթերապիա, դարսոնվալ, ուլտրատոն և միկրոալիքներ -2 այցելուի համար անցկացվել է 8 պրոցեդուրա(ստացիոնար):
Մեկ դաշտի ուլտրամանուշակագույն թերապիա -1 այցելուի համար անցկացվել է 1 պրոցեդուրա (ստացիոնար):
Ասեղնաբուժություն - 19 այցելուի համար անց է կացվել 151 պրոցեդուրա (ստացիոնար):
Քվանտային թերապիա - 18 այցելուի համար անցկացվել է 164 պրոցեդուրա, 4-ը՝ ցերեկային ստացիոնար, 14-ը՝ ստացիոնար:
MEDINFORM 20.12.2005



Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի
(Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) ֆիզիկական բժշկության բաժանմունքում նոյեմբերին գրանցվել է 27 ամբուլատոր հիվանդ:
Բարձր հաճախականության, մագնիտոթերապիայի և ինհալատորիայի ծառայություններում գրանցվել է 1–ական հիվանդ, 5 հիվանդ գրանցվել է իմպուլսային ծառայությունում:
Գերձայնային թերապիայի ծառայություն ամսվա սկզբից հաճախել է 6, էլեկտրոֆորեզի ծառայություն՝ 7 հիվանդ: 2-ական հիվանդ գրանցվել է քվանտային թերապիայի և պարաֆինաթերապիայի ծառայություններում:
MEDINFORM 19.12.2005


Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիահետազոտական ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) պոլիկլինիկական ամբուլատոր ծառայությության բաժանմունքներ նոյեմբերին ընդունվել է 23 հիվանդ:
Ստորև ներկայացնում ենք առանձին բաժանմունքների տվյալները՝
Ֆիզիկական բժշկության բաժանմունք դիմել են 20-46 տարեկան 3 հիվանդ Երևանից: Գրանցվել է պսորիազի 1 և դեմոդեքսի 2 դեպք:

Գինեկոլոգիական բաժանմունք դիմել են 30-35 տարեկան 4 հիվանդներ Երևանից: Բոլորի մոտ ախտորոշվել են բորբոքային հիվանդություններ:
Մանկաբուժական բաժանմունք դիմել են 7-14 տարեկան 7 հիվանդներ: Նրանցից 5-ը եղել են Երևանից, 2-ը՝ մարզերից:
Նրանցից 3-ը՝ կեցվածքի խախտումով, 4-ը՝ մանկական ցերեբրալ պարալիչով:
Ակնաբուժական բաժանմունք դիմել են 6 հիվանդներ Երևանից:
|
Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք
դիմել են 30-35 տարեկան 3 հիվանդ Երևանից: 1-ը՝ սինուսիտ, 2-ը՝ ֆարինգիտ ախտորոշմամբ:
MEDINFORM 17.12.2005



Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի
(Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) հիդրոկինեզոթերապիայի կենտրոնում նոյեմբերին գրանցվել է 756 այցելություն:
Մերսումների
ընդհանուր քանակը կազմել է 180, որոնցից 124-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 56-ը՝ վճարովի համակարգում: 68 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնարում, 112-ը՝ ամբուլատոր կարգով:
Լոգանքների ընդհանուր քանակը կազմել է 125, որոնցից 96-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 29-ը՝ վճարովի համակարգում: 58 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնարում, 67-ը՝ ամբուլատոր կարգով:
Բժշկական մարմնամարզությամբ զբաղվող հիվանդների ընդհանուր քանակը կազմել է 157, որոնցից 118-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 40-ը՝ վճարովի համակարգում: 62 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնարում, 96-ը՝ ամբուլատոր կարգով:
Տորֆ–ցեխաբուժության սենյակի այցերի ընդհանուր քանակը կազմել է 128, որոնցից 88-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 40-ը՝ վճարովի համակարգում: 46 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնարում, 22-ը՝ ամբուլատոր կարգով:
Ցնցուղներ ընդունածների ընդհանուր քանակը կազմել է 166, որոնցից 118-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 48-ը՝ վճարովի համակարգում: 62 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնարում, 104-ը՝ ամբուլատոր կարգով:
MEDINFORM 08.12.2005



Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի
(Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) ֆիզիկական բժշկության բաժանմունքում հոկտեմբեր ամսին գրանցվել է 528 ստացիոնար այց, որոնցից 36-ը բուժվել են ցերեկային ստացիոնարի շրջանակներում: Անց է կացվել 4922 պրոցեդուրա:
Ներկայացնում ենք այցելուների և պրոցեդուրաների ընդհանուր թիվը՝
Էլեկտրոֆորեզ -    38 այցելուի համար անցկացվել է 380 պրոցեդուրա, 4-ը՝ ցերեկային ստացիոնար:
Հիդրոգալվանական 1 խցիկային լոգանք -    2 այցելուի համար անցկացվել է 20 պրոցեդուրա (ստացիոնար):
Հիդրոգալվանական 2 խցիկային լոգանք -    9 այցելուի համար անցկացվել է 90 պրոցեդուրա (ստացիոնար):
Իմպուլսային թերապիա -    1 այցելուի համար անցկացվել է 10 պրոցեդուրա (ստացիոնար):
Մեկ դաշտի իմպուլսային թերապիա -    15 այցելուի համար անցկացվել է 143 պրոցեդուրա (ստացիոնար):
Երկու և ավելի դաշտի իմպուլսային թերապիա -    96 այցելուի համար անցկացվել է 948 պրոցեդուրա, 8-ը՝ ցերեկային ստացիոնար, 88
ը՝ ստացիոնար:
Մեկ դաշտի ուլտրաձայնային ճառագայթում -    16 այցելուի համար անցկացվել է 150 պրոցեդուրա (ստացիոնար):
Երկու և ավելի դաշտի ուլտրաձայնային ճառագայթում -    102 այցելուի համար անցկացվել է 1005 պրոցեդուրա, 10-ը՝ ցերեկային
ստացիոնար, 92-ը՝ ստացիոնար:
Երկու և ավելի դաշտի ֆոնոֆորեզ -    13 այցելուի համար անցկացվել է 130 պրոցեդուրա (ստացիոնար):
Մագնիտոթերապիա -    56 այցելուի համար անցկացվել է 551 պրոցեդուրա, 2-ը՝ ցերեկային ստացիոնար, 54-ը՝ ստացիոնար:
Մագնիտոլազերային թերապիա -    18 այցելուի համար անցկացվել է 175 պրոցեդուրա, 1-ը՝ ցերեկային ստացիոնար, 17-ը՝ ստացիոնար:
Լազերոթերապիա -    69 այցելուի համար անցկացվել է 685 պրոցեդուրա, 3-ը՝ ցերեկային ստացիոնար, 66-ը՝ ստացիոնար:
Ինդուկտոթերապիա, դարսոնվալ, ուլտրատոն և միկրոալիքներ -    18 այցելուի համար անցկացվել է 114 պրոցեդուրա, 3-ը՝ ցերեկային
ստացիոնար, 15-ը՝ ստացիոնար:
Բարձր հաճախականության թերապիա -    13 այցելուի համար անցկացվել է 112 պրոցեդուրա (ստացիոնար):
Ուլտրամանուշակագույն թերապիա -    17 այցելուի համար անցկացվել է 70 պրոցեդուրա, 1-ը՝ ցերեկային ստացիոնար, 16-ը՝ ստացիոնար:
Մեկ դաշտի ուլտրամանուշակագույն թերապիա -    11 այցելուի համար անց է կացվել 11 պրոցեդուրա, 2-ը՝ ցերեկային ստացիոնար, 9-ը՝ ստացիոնար:
Տուբուսային կվարց -    4 այցելուի համար անց է կացվել 22 պրոցեդուրա (ստացիոնար):
Ջերմալուսային լոգանք -    1 այցելուի համար անց է կացվել 8 պրոցեդուրա (ստացիոնար):
Պարաֆինոթերապիա -    2 այցելուի համար անց է կացվել 18 պրոցեդուրա (ստացիոնար):
Մեկ դաշտի պարաֆինոթերապիա -    3 այցելուի համար անցկացվել է 25 պրոցեդուրա (ստացիոնար):
Երկու և ավելի դաշտի պարաֆինոթերապիա -    10 այցելուի համար անցկացվել է 96 պրոցեդուրա (ստացիոնար):
Հանքային ինհալյացիա -    2 այցելուի համար անցկացվել է 17 պրոցեդուրա (ստացիոնար):
Քվանտային թերապիա -    12 այցելուի համար անցկացվել է 116 պրոցեդուրա, 2-ը՝ ցերեկային ստացիոնար, 10-ը՝ ստացիոնար:
MEDINFORM 26.11.2005


Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի «Առողջության կենտրոնի» ամբուլատոր ծառայության բաժանմունքներում հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 368 հիվանդ:
Գաստրոէնտերոլոգիական ծառայությունից օգտվել է
2 հիվանդ՝ 25-ամյա տղամարդ՝ խրոնիկական խոլեցիստիտով, և 53–ամյա տղամարդ՝ աղիքային գրգռման ախտանիշով: Նրանք եղել են Երևանի բնակիչներ:
Արտրոլոգիական ծառայությանը դիմել է 5 հիվանդ, որոնցից 3–ը՝ 23, 26 և 27 տարեկան երիտասարդներ՝ սալջարդերով, և 2 հիվանդ արտրոզով՝ 27 և 48 տարեկան: Բոլորը եղել են Երևանից:
Ատամնաբուժական սենյակ դիմել է 50-70 տարեկան 4 հիվանդ Երևանից և 3 հիվանդ՝ Աբովյան քաղաքից: Գերակշռել են ստոմատիտի, կարիեսի և ատամների հեռացումների դեպքերը:
Ֆիզիկական բժշկության բաժանմունք դիմել է 30-64 տարեկան 40 հիվանդ, որոնցից 38-ը Երևանից, 2-ը՝ Հրազդանից: Գերակշռել են արտրոզով, կրունկոսկրի շպորաներով, պերիարտրիտով, օստեոխոնդրոզով, ակնեով և մազաթափության խնդիրներով հիվանդները:
Պուլմոնոլոգիական ծառայությունից  օգտվել է 14 հիվանդ, որոնցից 13-ը եղել են 30-40 տարեկան, իսկ 1-ը՝ 4-ամյա երեխա: Գերակշռել են բրոնխիտի և տրախեիտի դեպքերը:
Մաշկաբանական ծառայությունում հետազոտվել է 20-80 տարեկան 132 հիվանդ: Նրանցից 90-ը եղել են Երևանից, 10-ը՝ Աբովյանից և 32-ը՝ հանրապետության մարզերից: Գերակշռել են պսորիազի և սնկային հիվանդությունների դեպքերը:
Գինեկոլոգիական ծառայությանը դիմել է 20-70 տարեկան 69 հիվանդ: Նրանցից 46-ը Երևանից են, 3-ը՝ Հրազդանից և 20-ը՝ հանրապետության մարզերից:  Գերակշռել են անպտղության և բորբոքային հիվանդությունների դեպքերը:
Մանկաբուժական ծառայությանը դիմել է 2, 4, 5, 6, 13 և 15 տարեկան 8 հիվանդ: Նրանցից 4-ը՝ մանկական ցերեբրալ պարալիչով, 3-ը՝ դիալիզով, 3-ը՝ սկոլիոզով և 2-ը՝ հետայրվածքային սպիներով: Հիվանդներից 4-ը եղել են Երևանից, իսկ Գավառ, Աբովյան,
Աշտարակ քաղաքներից և մարզերից՝ 1–ական հիվանդ:
Ուրոլոգիական  ծառայությանը դիմել է 20-75 տարեկան 60 հիվանդէ, որոնցից 35-ը՝ Երևանից, 5-ը՝ Գավառից, 7-ը՝ Սևանից և 10-ը՝ հանրապետության մարզերից: Գերակշռել են պրոստատիտի և ուրետրիտի դեպքերը:
Ակնաբուժական ծառայությանը դիմել է 34 հիվանդ, որոնցից 25-ը՝ Երևանից, իսկ 9-ը՝ հանրապետության մարզերից:
MEDINFORM 23.11.2005


Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիկական բժշկության բաժանմունքում հոկտեմբերին գրանցվել է 18 ամբուլատոր հիվանդ:
Բարձր հաճախականության, էլեկտրոխթանման և պարաֆինաթերապիայի ծառայություններում
գրանցվել է 2–ական հիվանդ, 9 հիվանդ գրանցվել է իմպուլսային ծառայությունում:
Գերձայնային թերապիայի ծառայություն ամսվա սկզբից հաճախել է 10, էլեկտրոֆորեզի ծառայություն՝ 4 հիվանդ: 1–ական հիվանդ դիմել է էլեկտրոքնի և մագնիտոլազերի ծառայություններ:
Նույն բաժանմունքում հոկտեմբերին գրանցվել է 528 ստացիոնար հիվանդ, որոնցից 36-ը՝ ցերեկային ստացիոնար, պրոցեդուրաների քանակը կազմել է 4922:
Ներկայացնում ենք իրականացված պրոցեդուրաների և այցերի քանակը՝
38 հիվանդի համար իրականացվել է 340 Էլեկտրոֆորեզ: Հիվանդներից 4-ը պրոցեդուրաներն անցել են  ցերեկային ստացիոնար կարգով:
2 հիվանդի համար իրականացվել է հիդրոգալվանական մեկ խցիկային 20, և 9–ի համար հիդրոգալվանական երկու խցիկային 90 լոգանք ստացիոնար կարգով:
Մեկ, երկու և ավելի դաշտերի իմպուլսային թերապիայի 1092 պրոցեդուրա է իրականացվել112 հիվանդի համար, որոնցից 80-ը՝ ցերեկային ստացիոնար կարգով:
Գրանցվել է մեկ, երկու և ավելի դաշտերի գերձայնային ներգործության 1155 պրոցեդուրա 18 հիվանդի համար, որոնցից 10-ը՝ ցերեկային ստացիոնար կարգով:
Ստացիոնար կարգով իրականացվել է երկու և ավելի դաշտի 130 ֆոնոֆորեզ 13 հիվանդի համար:
Մագնիտոթերապիայի 551 պրոցեդուրա է իրականացվել 56 հիվանդի համար, որոնցից 2-ը՝  ցերեկային ստացիոնար:
18 հիվանդի մագնիտոլազերային թերապիայի 175 պրոցեդուրաներից ցերեկային ստացիոնար է եղել 1-ը:
Լազերոթերապիայի 685 պրոցեդուրա է իրականացվել 69 հիվանդների համար: Դրանցից 3-ը ցերեկային ստացիոնար կարգով:
Իրականցվել են 130 ինդուկտոթերապիա, դարսոնվալ, ուլտրատոն և միկրոալիքներ 18 հիվանդների համար, որոնցից 3-ը՝ ցերեկային ստացիոնար:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման, ինչպես նաև մեկ դաշտի  ուլտրամանուշակագույն ճառագայթման 81 պրոցեդուրա է իրականացվել 41 հիվանդի համար, որոնցից 3-ը՝ ցերեկային ստացիոնար:
Գրանցվել է տուբուսային կվարցի 22 պրոցեդուրա 4 հիվանդի համար՝ ստացիոնար:
Մեկ, երկու և ավելի դաշտերի պարաֆինաթերապիայի 139 պրոցեդուրա է իրականացվել 15 հիվանդի համար՝ ստացիոնար:
Ստացիոնար կարգով հանքային ինհալացիայի 17 պրոցեդուրա է իրականացվել 2 հիվանդի համար:
Իրականացվել է քվանտային թերապիայի 116 պրոցեդուրա, որոնցից 2-ը՝ ցերեկային ստացիոնար:
MEDINFORM 18.11.2005


Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի «Ցավի կենտրոնի» մանուալ թերապիայի ծառայությունում հոկտեմբերին գրանցվել է 13 այցելու՝ 5 կին և 7 տղամարդ:
Երևանից
դիմել է 43-73 տարեկան 5 կին, Արարատի մարզից դիմել է 65-ամյա 1 տղամարդ, Կոտայքի մարզից դիմել է 59-ամյա կին և 
33-ամյա տղամարդ: Գրանցվել է 1 այց Լեռնային Ղարաբաղից՝ դիմել է 53-ամյա տղամարդ, 1 այց Սիսիան քաղաքից՝ 55-ամյա կին, և
1 այց Գյումրիից՝ 51-ամյա կին:
Բոլոր հիվանդները սպասարկվել են վճարովի համակարգում:
MEDINFORM 17.11.2005


Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի հիդրոկինեզոթերապիայի կենտրոնում հոկտեմբեր ամսին գրանցվել է 1732 հիվանդ:
Մերսումների
ընդհանուր քանակը կազմել է 432, որոնցից 200-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 112-ը՝ վճարովի համակարգում: 72 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնար, 48-ը՝ ամբուլատոր կարգով:
Լոգանքների ընդհանուր քանակը կազմել է 434, որոնցից 194-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 110-ը՝ վճարովի համակարգում: 72 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնար, 58-ը՝ ամբուլատոր կարգով:
Բժշկական մարմնամարզությամբ զբաղվող հիվանդների ընդհանուր քանակը կազմել է 441, որոնցից 198-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 112-ը՝ վճարովի համակարգում: 70 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնար, 61-ը՝ ամբուլատոր կարգով:
Տորֆ–ցեխաբուժության սենյակի այցերի ընդհանուր քանակը կազմել է 425, որոնցից 198-ը սպասարկվել են պետպատվերի
շրջանակներում, իսկ 110-ը՝ վճարովի համակարգում: 65
հիվանդ սպասարկվել է
ցերեկային ստացիոնար, 52-ը՝ ամբուլատոր կարգով:
Վերը նշված պրոցեդուրաների հաճախելիությունը, ըստ կենտրոնի աշխատակիցների, համարյա նույնն է:
MEDINFORM 16.11.2005


Ռուսաստանյան բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը՝ ակադեմիայի փոխնախագահ Մարլեն Բոստանջյանի ղեկավարությամբ,  Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովին շնորհեց ակադեմիայի պատվավոր անդամի կոչում։ Ինչպես նշեց պրն Բոստանջյանը, ակադեմիան սերտորեն համագործակցում է հայ գիտնականների հետ, իսկ Նիկոլայ Պավլովը՝ որպես դեսպան, իր հերթին մեծ աջակցություն է ցուցաբերում և նպաստում է, որ հայ և ռուս գիտնականների միջև հարաբերություններն էլ ավելի ամրանան ու զարգանան և որ համատեղ հասնեն ժամանակակից գիտական բարձր ու երևելի մակարդակի։ Հենց այս հիմունքներով դեսպանն իր մեծ ներդրումն է ունեցել Հայաստանում Ռուսաստանյան բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի ստեղծման գործում։ Նա գտնում է, որ Հայաստանում ակադեմիայի մասնաճյուղի հիմնումը էապես նպաստում է նաև, որ բժշկատեխնիկական ասպարեզում գիտական հետազոտությունները կատարվեն բարձր մակարդակով։
Ուստի, ի հատուցումն այս մեծ աջակցության և առանձնակի ուշադրության, դեսպան Նիկոլայ Պավլովին Ռուսաստանյան բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիան շնորհեց ակադեմիայի պատվավոր անդամի կոչում և միաժամանակ շնորհավորեց այդ կապակցությամբ։
Դեսպանն անչափ շոյված էր որպես գնահատական իրեն շնորհված կոչումից և իր հանդեպ ցուցաբերված ուշադրությունից։
MEDINFORM 28.10.2005


Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակով) «Русская Виола» խումբը հոկտեմբերի 11-ին բարեգործական համերգով հանդես եկավ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում:
Համերգը նվիրված էր ինստիտուտի 75 ամյակին:
«Русская Виола»-ի գեղարվեստական ղեկավար Սվետլաննա Ստեպչենկոն, ողջունելով ինստիտուտի բուժանձնակազմին և հիվանդներին, հայերեն լեզվով նշեց. «Հայ բժիշկներն աշխարհի ամենալավ բժիշկներն են, նրանց համբավը տարածված է ամենուր: Երաժշտությունը նույնպես բժիշկ է: Ուստի այսօր ձեր բժիշկները մենք ենք»:

  Սվետլաննա Ստեպչենկո

Երաժշտությունը բժշկում է, այսօր ձեր բժիշկները մենք ենք:

«Русская Виола» նվագախումբը հիմնականում հանդես է գալիս բարեգործական համերգներով: Հայաստան կատարած հաջորդ այցի ընթացքում խումբը նախատեսում է բարեգործական համերգներ տալ ծերանոցներում և մանկատներում:

Համերգն անցավ ջերմ մթնոլորտում: Վերջին ելույթի ընցթացքում բեմ հրավիրվեցին Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկները և նվագակցեցին երաժիշտներին:
Ավարտին ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը նվերներ հանձնեց նվագախմբի անդամներին, մեկ նվեր էլ պատվիրեց փոխանցել անձամբ
Վլադիմիր Սպիվակովին:

photo
album

MEDINFORM 12.10.2005

 

Արդեն Երևանում է ցրված սկլերոզի և պարբերական հիվանդությունների բուժման մեթոդի հեղինակ, ոչ ավանդական բժշկության մեթոդի հեղինակ, ակադեմիկոս Գագիկ Ավագյանը:
Ակադեմիկոսին Ուկրաինայից
(Ukraine) Հայաստան է հրավիրել ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine), որտեղ նա կիրականացնի իր գործունեությունը:
Տարիներ շարունակ այս մարդը բուժել է հազարավոր հիվանդներ, որն իրականացնում է ֆիտոթերապիայի և Աստծո նկատմամբ հավատի միջոցով: Այս ամենի ապացույցն այն բազմաթիվ շքանշաններն ու պարգևներն են, որ նա ստացել է ոչ միայն Հայաստանի, այլև Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներից: Բայց ամենամեծ ապացույցը աշխարհի տարբեր կողմերից եկած մարդկանց սերն է, հարգանքն ու հավատը:
Հունիսի 1-ին ԱՆ Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի 4-րդ հարկում տեղի ունեցավ ոչ ավանդական բժշկության կենտրոնի բացումը:
Ինստիտուտի նախասրահում նրան արդեն սպասում էին հիվանդները, ընկերներն ու այն դպրոցի սաները, որտեղ նա ստացել է միջնակարգ կրթություն: Նրա ժամանման առթիվ միջոցառում էր կազմակերպվել: Քահանայի օրհնանքից հետո ներս հրավիրվեց մանկական տարբեր աստիճանի կաթվածով մոտ 20 երեխա: Խոսելով նրանց հետ՝ բժիշկն իր ձեռքով պատրաստած թուրմերը փոխանցեց հիվանդներին: Թեև երեխաներին դուր չէր գալիս, ստիպված, բայց հավատով նրանք խմում էին այդ թուրմերը:
15-20 րոպե անց բոլորն էլ նկատելի փոփոխություններ զգացին՝ մարմնի ձգվածությունը թուլացել էր, երեխանները ավելի հանգիստ էին:
Ծնողներն էլ անհամբերությամբ հետևում էին, թե ինչպես բժիշկը, բարի ժպիտը դեմքին սիրով և համբերատարորեն բացատրում, խոսում, պատասխանում էր բոլորի հարցերին: Չէ՞ որ, ինչպես նա է ասում. «Բոլորը պետք է առողջ լինեն, Հայաստանում հիվանդ մարդ չպետք է լինի»:
Գագիկ Ավագյանի մոտ հերթագրվելու համար կարող եք զանգահարել 26-60-30 հեռախոսահամարով:

MEDINFORM 01.06.2005



ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում
(Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) վերականգնողական բուժում ստացող հիվանդների 80%-ն ունի հենաշարժողական համակարգի հետ կապված խնդիրներ:
Այդ նպատակով էլ Ինստիտուտի բազայի հիման վրա արդեն հունվարից գործում է Օստեոխոնդրոզի բուժման կենտրոն:
Ինստիտուտի Կինեզոթերապիայի բաժ