|
|
ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտը արդեն մի քանի ամիս իր հիվանդների շրջանում հատուկ սոցհարցումներ է անցկացնում, որը նպատակ ունի
ստացված արդյունքների հիման վրա բարձրացնել բուժսպասարկման որակը և այն դարձնել
ավելի նպատակային:
Ներկայացնում ենք վերջին 4 ամիսների արդյունքները: Սոցհարցմանն այդ ընթանցքում
մասնակցել են մոտ հարյուր հիվանդներ, որից 53-ը՝ կանայք: Հիվանդների մեծ մասի
տարիքը 65-ից բարձր է (42հոգի), 38-ը՝ 45-ից 64 տարեկան: Մասնակիցների զգալի մասը
(31-ը) միջնակարգ կրթություն ունեն, 25-ը՝ բարձրագույն, թերի միջնակարգ կրթություն
ունեն 19-ը, իսկ մնացածը (25-ը)՝ միջնակարգ մասնագիտական: Հիվանդների մեծ մասի մոտ
ախտորոշումը եղել է ինսուլտ (25), աղերի կուտակում, նյարդային և արյունատար
համակարգի խանգարում, աթերոսկլերոզ, օստեոխոնդրոզ և այլն: Հիվանդների մեծ մասը (54)
բուժվում են պետպատվերի շրջանակում, վճարովի համակարգում բուժվում են 13-ը, մնացածը
(30)՝ պայմանագրային կամ հանգստավայրային հիմունքներով: Հարցվածների մեծ մասի
(37-ի) մոտ հիվանդությունն ի հայտ է եկել վերջին հինգ տարիների ընթացքում:
Ավելացնենք, որ սոցհարցումների տվյալների մշակումը և վելուծությունն իրականացվել է
Առողջապահական համակարգի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների անկախ
գիտական կենտրոնի կողմից:
MEDINFORM
23.12.2003

Նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության
գիտահետազոտական ինստիտուտի կոնֆերենց դահլիճում տեղի կունենա Հոմեոպաթիայի
միջազգային (հայ-շվեյցարական) ակադեմիայի մասնաճյուղի հանդիսավոր բացումը:
Հայաստանում այս ակադեմիան բացվում է Շվեյցարական
SHI Homeoeopathie Schule AG
և ՀՀ Ան կուրուրտաբանության և
ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի միջև կնքված պայմանագրի համաձայն: Նրա
գործունեության հիմնական ուղին հանդիսանում է տարբեր երկրներից հրավիրված
պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ, եվրոպական ուսուցողական ծրագրերով միջազգային
որակ և օրինական չափանիշներ ապահովող հոմեոպաթների կրթում: Նախատեսվում է նաև SHI
Homeoeopathie Schule AG-ի
հետ համատեղ գիտական ուսումնասիրությունների ինտեգրացում:
MEDINFORM 20.11.2003

Վերջերս ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական ԳՀ ինստիտուտ են տեղափոխվել երկու
ամբիոններ՝ սպորտային և վերականգնողական բժշկության ու վերականգնողական
բժշկության և կուրորտաբանության ամբիոնները:
Առաջինը այստեղ է տեղաջոխվել Ֆիզիկական դաստիարակության ինստիտուտից, որի վարիչ է
ընտրվել Բ, Հարությունյանը, իսկ երկրորդը՝ Առողջապահության ազգային ինստիտուտից,
որի վարիչը Էդ. Սեկոյանն է: Քանի որ այս ամբիոններն իրենց բնույթով կլինիկական են,
ապա դրանց այստեղ տեղափոխվելը խիստ նպատակահարմար էր: Այս տեղափոխման համար
հիմք էր ծառայել այս տարվա օգոստոսին վերոնշյալ ինստիտուտների հետ կնքված
համաձայնագիրը:
MEDINFORM 20.11.2003

ԱՌԱՅԺՄ ԷՍՏՈՆԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
2000թ. Էստոնիայի առողջապահության համակարգի ֆինանսավորման խնդիրները հիմնականում
նման էին այդ ժամանակահատվածում այլ երկրների խնդիրներին. Համակարգում առկա էր
Ֆինանսական միջոցների սակավություն և մատակարարի կողմից պարտադրվող պահանջարկ, այն
դեպքում, երբ ծառայություն մատուցողը պահանջարկն առաջացնողն էր: Որոշ փորձագետներ
պնդում են, որ Տարտուի համալսարանական հիվանդանոցների կողմից սկսած բարեփոխումները
շատ նշանակալի դեր են զբաղեցնում առողջապահության համակարգերի բարեփոխումների
պատմության մեջ: Հնարավո՞ր է Էստոնիայի փորձը կիրառել նաև Հայաստանում, արդյո՞ք
էստոնական առողջապահական ոլորտի առջև ծառացած խնդիրները նույնանում են մեր
խնդիրներին: Այս հարցերի պարզաբանման խնդրանքով MEDINFORM լրատվական
գործակալությունը դիմել է ՀՀ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ
ինստիտուտի գլխավոր բժիշկ Մկրտիչ Գրաբսկուն: Ասենք, որ 1999-2001թթ Մ. Գրաբսկին
ղեկավարել է Առողջապահության նախարարության Ընտանեկան բժշկության կենտրոնը: 1999թ.
հոկտեմբերի 25-ից դեկտեմբերի 5-ը գտնվելով Էստոնիայի Տարտուի համալսարանի
պոլիկլինիկայի և ընտանեկան բժշկության բաժնում և շարունակական բժշկական կրթության
կենտրոնում՝ մասնակցել է ընտանեկան բժիշկ մասնագիտությամբ մասնագետներ կրթողների
կուրսին:
Համադրե՞լ, թե՞ ոչ
Կարևորելով այն հանգամանքը,
որ Էստոնիան մի շարք ցուցանիշներով համադրելի է Հայաստանի հետ (տարածքային
նմանություն, հիվանդանոցային մահճակալների թվի ավելցուկ, ստացիոնար բուժօգնության,
վերականգնողական բուժման և խնամքի ծառայությունների ոչ հստակ տարանջատում), փորձեմ
շարադրել մի քանի հիմնախնդիրներ, որոնց լուծումը կարևոր և անհրաժեշտ է նաև մեր
առողջապահական համակարգի վերափոխումների համար:
Էստոնիայում ընտանեկան բժշկության զարգացման ժամանակացույցը կարելի է ներկայացնել
հետևյալ կերպ. 80ական թթ. վերջերից տարածվել է ընտանեկան բժշկության իդեան,
1989թ-ից համակարգի ներկայացուցիչները Ֆինլանդիայում մասնակցել են միջազգային
կուրսերին, 1990թ. պլանավորվել է ընտանեկան բժշկության կրթությունը համալսարանում:
Էստոնիայի առողջապահական համակարգն անցել է հետևյալ ճանապարհը՝ 1993թ. ընդունվել է
ընտանեկան բժիշկ մասնագիտությունը, 1994թ. անցկացվել է ընտանեկան բժշկության առաջին
կոնֆերանսը, 1995թ. սկսել են իրականացվել համաշխարհային բանկի ընտանեկան բժշկության
ծրագրերը և էստոնական ընտանեկան բժշկության միությունը դարձել է WONCA-ի անդամ,
1994-1996թթ. մշակվել է ընտանեկան բժշկության մասին օրենքը, 1997թ. նախարարության
որոշումով առողջապահական համակարգն ամբողջովին անցել է ընտանեկան բժշկության
համակարգին, առաջնային բուժօգնության օղակում սկսել է կիրառվել վճարման նոր
համակարգ:
Սկսել կրթությունից
Սկսած 1991թ Տարտուի համալսարանի բժշկական ֆակուլտետում կազմակերպվեց երկամյա
վերապատրաստման կուրս ընտանեկան բժիշկների համար: 1998թին արդեն կային 351, իսկ
հետագայում 275 բժիշկներ, որոնք անցել էին համապատասխան կուրսը: Այս ամենի հիման
վրա էլ սկսեց ձևավորվել զարգացող ընտանեկան բժշկության մոդելը, որը ենթադրում էր,
որ ընտանեկան բժիշկը կարող է լինել հիվանդանոցային հիմնադրամի հետ մասնավոր
պայմանագիր կնքող կողմ: Աշխատանքի վճարումը կարող է լինել խառը՝ ըստ շնչի և ըստ
ծառայությունների:
Բարեփոխումների հիմնական ուղղությունները
Էստոնիայի առողջապահական ոլորտի վերափոխումների առաջնային խնդիրներից էր
բուժհաստատությունների սեփականության ձևի որոշակիացումը և իրավական կարգավիճակը:
Նպատակ էր դրված առկա հիվանդանոցների կրճատում 66-ից 13-ի (օպտիմալացումը կատարվել
է մատչելիության սկզբունքով), և ամենակարևորը՝ ֆինանսական մեխանիզմների վերանայում՝
ըստ մատուցված ծառայության և ըստ դեպքի:
Ստեղծեց ցուցակ, որի համաձայն բնակչությունը կարող էր գրանցվել առաջնային
բուժօգնության բժշկի մոտ: Նախարարության 1997թ. հրամանագրով հաստատվել է այն
բժիշկների քանակը, որը պետք է աշխատեր որպես ընտանեկան բժիշկ: Ամրագրվեց նաև, որ
ընտանեկան բժիշկը հանդես է գալիս որպես անկախ պայմանագիր կապող, իսկ նրա մատուցած
ծառայության համար կատարվում է համակարգված վճարում (բազային վճարումը, ըստ անձերի,
ծառայության համար վճարումը և նյութական խրախուսանքը միասին):
Մեզ ևս հարկավոր է զարգացնել ընտանեկան բժշկությունը՝ հիմնված աշխատանքի և փորձի
վրա: Սա Հայաստանին անհրաժեշտ եվրոպական ժառանգությունն է և այս ասպարեզում մեր
հետագա զարգացման հիմնաքարը:
Ի՞նչ է առաջարկում ընտանեկան բժշկությունը
Նախ, շեշտեմ, որ առաջնային բուժօգնության կազմակերպումը կարող է տարբեր լինել
տարբեր երկրներում: Ընտանեկան բժշկության ներդրումը ենթադրում է կազմակերպչական
գործունեության կատարելագործում և թիմային աշխատանք:
Ինչո՞ւ համար է նպատակահարմար ընտանեկան բժշկության ինստիտուտի ներմուծումը:
Ընտանեկան բժշկությունն առաջարկում է մատչելի սպասարկում, առողջության ռեսուրսների
համապատասխան բաշխում, բուժական, վերականգնողական, պրոֆիլակտիկ բուժօգնության և
առողջության մակարդակի բարձրացման նպաստում, երկրորդային օգնության տեխնոլոգիաների
և դեղորայքի ռացիոնալ օգտագործում, բուժպասարկման գնի արդյունավետություն:
Բոլոր պրակտիկա ունեցող բժիշկները պայմանագրեր ունեն հիվանդանոցային ֆոնդի հետ, որը
և հիմք է հանդիսանում ֆինանսավորման համար: Բուժօգնության մասնավոր մասնաբաժինը
հիմնականում ատամնաբուժական պրակտիկային է վերաբերում (մոտ 75 տոկոսը), ինչպես նաև
գինեկոլոգիային, ուրոլոգիային և այլն: Սկսած 1998թ, կապված առաջնային բուժօգնության
ռեֆորմների հետ՝ առաջնային օգնություն ցուգաբերող բժիշկների մոտ 50 տոկոսն ունի
մասնավոր սեփականատիրոջ իրավունք:
Ի՞նչ անել և ինչպե՞ս ֆինանսավորել
Էստոնական առողջապահության ֆինանսավորման երկու հիմնական աղբյուր կա՝ բժշկական
ապահովագրության համակարգը և պետական բյուջեն: 1992թ. հունվարից ուժի մեջ է մտել
բժշկական օգնության ապահովագրության մասին օրենքը, որի ընդունման անհրաժեշտությունը
բացատրվում է մի քանի պատճառներով՝ ապակենտրոնացված բուժօգնության ֆինանսավորում,
առողջապահական ծախսերի և ազգային տնտեսության փոխադարձ համապատասխանեցում
(կատեգորիաների հաստատում), առողջապահական ցանցի ուռճացվածություն, սարքավորումների
օպտիմալիզացիայի անհրաժեշտություն, բուժօգնության համար անձնական
պատասխանատվությունը բարձրացնելու հիմքի հաստատում: Առողջապահության
ապահովագրությունը ղեկավարվում է կենտրոնական հիվանդանոցի և 17 տարածքային
հիվանդանոցների ֆոնդերի կողմից: Կենտրոնական հիվանդանոցային ֆոնդը կազմակերպում և
վերահսկում է տարածքային ֆոնդերի գործունեությունը: Այն նաև վերաբաշխում է բժշկական
ապահովագրական միջոցները՝ ապահովելով ֆինանսավորման արդարացի բաշխումը տարածքային
ֆոնդերի միչև, կազմում է հանրապետական բժշկական բյուջեն, ընդունում և հաստատում է
տարածքային ֆոնդերի բյուջեները:
1998թ. կենտրոնական հիվանդանոցային ֆոնդի համար առկա են հետևյալ ծախսերը՝
ամբուլատոր ընդհանուր օգնություն՝ 12 տոկոս, ամբուլատոր մասնագետների ծախսը՝ 16
տոկոս, հիվանդանոցային օգնություն՝ 59 տոկոս, ատամնաբուժական օգնություն՝ 13 տոկոս:
Էստոնիայում ֆինանսավորվում են հիվանդությունների կանխարգելման աշխատանքները (ինչը
մեզ մոտ բացակայում է): Կենտրոնական հիվանդանոցային դրամարկղի կողմից բյուջեի 2
տոկոսը հատկացվում է կանխարգելման ֆունկցիային, գործում է նաև առողջության
զարգացման ֆոնդը, որը կենտրոնական հիվանդանոցային դրամարկղի 0,5 տոկոսն է կազմում:
Կառուցվածքային տարրեր
1993թ. առողջապահական համակարգը մտել է սոցիալական ապահովության նախարարության
կազմի մեջ:
Էստոնիայում Սոցիալական ապահովության նախարարության ենթակայությամբ գործում են մի
շարք ազգային գործակալություններ: Դրանցից են Ազգային առողջության պահպանման
վարչությունը, որն ունի իր բաժինները յուրաքանչյուր մարզում: Գործակալության
խնդիրներն են հասարակական առողջության պահպանման վերահսկումը և նրա պաշտպանմանն
ուղղված միջոցառումների կազմակերպումը: Գործում է նաև պետական բժշկական
գործակալությունը, որն իրականացնում է դեղագործական մարքեթինգ և դեղերի գրանցում:
Էստոնական բժիշկների 60 տոկոսը միավորված են էստոնական բժշկական ասոցիացիայի մեջ,
բույժքույրերի 5 տոկոսը մտնում է էստոնական բուժքույրական ասոցիացիայի մեջ: Կան նաև
միություններ ըստ հիվանդությունների, հիվանդների խմբերի և այլն:
Բոլոր դեպքերում առողջապահական համակարգը կարգավորող մարմինը մնում է Սոցիալական
ապահովության նախարարությունը, որը պահանջում է նաև բուժօգնության կառավարման
լիցենզավորում: Հիվանդանոցների լիցենզավորման առաջին փորձը իրականացվել է
1994-1995թթ: Ընդհանրապես գործող հիվանդանոցային օգնության չափանիշները թույլատրում
են իրականացնել որոշակի պրոցեդուրաներ համակարգի յուրաքանչյուր մակարդակի համար:
Ամփոփում
Սկսած 1991 թ. էստոնական առողջապահական համակարգը ենթարկվել է կրկնակի
վերափոխումների. նախ՝ կենտրոնացված, պետականորեն վերահսկվող առողջապահական
համակարգից անցում է կատարվել ապակենտրոնացման և երկրորդ՝ պետական ընդհատ
բյուջետային ֆինանսավորման համակարգից՝ բժշկական ապահովագրության: Սրան զուգահեռ
հատուկ նշանակություն է ստացել առաջնային բուժօգնությունը և հասարակական
առողջությունը:
Առաջնային առողջության պահպանումը, ըստ իս, առողջապահական բարեփոխումների բանալին
է: Եթե մինչև 1998թ. ԱԱՊ-ն իրականացվում էր ամբուլատորիաների և պոլիկլինիկաների
կողմից, ապա հիմա բժշկական ծառայություն առաջարկողները պայմանագիր են կնքում
հիվանդանոցային հիմնադրամի հետ ծառայության համար վճարելու պայմանով՝ ավելորդ և
անհարկի կատարվող գործունեություններին հակադրելով մաքսիմալ օգուտը:
Չնայած կատարված ամբողջական կազմակերպչական փոփոխություններին՝ առայժմ էստոնական
առողջապահական համակարգն արդյունավետ չի գործում:
Մարզերում և մարզկենտրոններում բուժօգնության կազմակերպման պլանավորման
պատասխանատվությունն իրենց վրա չեն վերցնում: Հիմնական պատճառն այն է, որ
ապակենտրոնացումը իջեցրել է տեղական իշխանությունների պատասխանատվությունը, քանի որ
պլանավորման նրանց փորձն անբավարար է, և հին ավանդույթների դիմադրության
պայմաններում դեռ առկա է կենտրոնից լուծումների և հրամանների սպասումը: Ոչ միշտ է
բավարարում նաև բուժանձնակազմի որակավորումը: Վերջնականապես ճշտված չեն նաև
սպասարկման տարբեր մակարդակներում և տարբեր տարածքներում հիվանդանոցային
մահճակալների քանակը և տեխնիկական պայմանները, ինչպես նաև սարքավորումների,
հագուստի ձեռք բերման և օգտագործման պայմանները:
MEDINFORM
28.11.2003

Մոտակա օլիպիական
խաղերին մասնակցելու համար մեր հինգ հավաքականների մարզիկների բժշկական
հետազոտությունները պետական սպորտ վարչության խնդրանքով իր վրա է վերցրել
կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը:
Վերջինիս աջակցելու է նաև ֆիզկուլտուրայի մարզական բժշկության ամբիոնը: Մարզիկներն
անցնելու են երկու տեսակի՝ գիտամեթոդական և բժշկական բուժսպասարկումներ: Առաջինը
զբաղվում է մարզիկների ծանրաբեռնվածության տանելիության հարցերով և իր մեջ ներառում
է սիրտ-անոթային, շնչառական համակարգի և այրան մեջ կաթնաթթվի առատության պատասխան
ռեակցիաները: Սրանց հիման վրա էլ մարզիկին տրվում է համապատասխան բնութագիր:
Բժշկական ծառայությունը հետևում է մարզիկի առողջական վիճակին, բուժում տրավմատիկ
երևույթները, ապահովում անհրաժեշտ վիտամինիզացիան: Ինչպես նշեց ֆիզկուլտուրայի
ինստիտուտի մարզական բժշկության ամբիոնի ղեկավար Ռ. Թորոյանը, յուրաքանչյուր մարզիկ
մեկ տարվա ընթացքում պետք է ընդունի վիտամիների որոշակի քանակություն, որի
ընդհանուր արժեքը կազմում է 2000 դոլլարին համարժեք գումար: Այսօր մեր մարզիկները
տարեկան ընդունում են 100 դոլլարի վիտամիններ: Ներկայացվող հինգ հավաքականներից
միայն երկուսն ունեն համապատասխան մասնագետ բժիշկներ: Սա շատ կարևոր խնդիր է, քանի
որ մարզիկի համար ամեն պահ՝ մրցակցային, թե անհատական պարամունքների ժամանակ
անհրաժեշտ է բժշկի ներկայությունը՝ ճիշտ բնութագիր կազմելու համար: «Սրա պատճառը
բժիշկների ցածր աշխատավարձն է (ընդամենը 15000 դրամ) և նման մասնագետների պակասը:
Հայաստանում այսօր կան միայն 10 նման մասնագետներ, որոնք հին կադրեր են»,-
տեղեկացրեց պրն Թորոյանը:
MEDINFORM
22.11.2003

Նոյեմբերի 21-ին ՀՀ
Առողջապահության Նախարարության Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի բժշկության
գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցավ հոմեոպաթիայի միջազգային ակադեմիայի
բացումը: Ինչպես նշեց
Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի փոխտնօրեն Էդուարդ Սեկոյանը, նման ակադեմիայի
բացումը Հայաստանի համար շատ կարևոր քայլ է, քանի որ աշխարհում գնալով մեծանում է
հոմեոպաթիայի դերն ու նշանակությունը: Մինչ այսօր Հայաստանում հոմեոպաթիան շատ
թույլ էր զարգացած: Այս գիտության վերաբերյալ արդեն չորս տարի դասախոսություններ են
կարդում ԵՊԲՀ-ում: Ըստ ինստիտուտի գլխավոր բժիշկ Մկրտիչ Գրաբսկու՝ այս ակադեմիայի
հիմնադրումը կնպաստի հոմեոպաթիկ մտածողության ձևավորմանը, ինչպես նաև հոմեոպաթիկ
օրինաչափությունների, դեղամիջոցների մասին հիմնարար գիտելիքների տարածելուն,
ազգաբնակչությանը հոմեոպաթիկ մեթոդներով ախտորոշելուն և բուժելուն: Նա նաև կարծում
է, որ ակադեմիայի հիմնադրումը կարևոր է նրանով, որ հնարավորություն կստեղծվի
ուսումնասիրել ավանդական բժշկության հիմնարար սկզբունքներն ու մեթոդները:
MEDINFORM 21.11.2003

Նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության
գիտահետազոտական ինստիտուտի կոնֆերենց դահլիճում տեղի կունենա Հոմեոպաթիայի
միջազգային (հայ-շվեյցարական) ակադեմիայի մասնաճյուղի հանդիսավոր բացումը:
Հայաստանում այս ակադեմիան բացվում է Շվեյցարական
SHI Homeoeopathie Schule AG
և ՀՀ Ան կուրուրտաբանության և
ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի միջև կնքված պայմանագրի համաձայն: Նրա
գործունեության հիմնական ուղին հանդիսանում է տարբեր երկրներից հրավիրված
պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ, եվրոպական ուսուցողական ծրագրերով միջազգային
որակ և օրինական չափանիշներ ապահովող հոմեոպաթների կրթում: Նախատեսվում է նաև SHI
Homeoeopathie Schule AG-ի
հետ համատեղ գիտական ուսումնասիրությունների ինտեգրացում:
MEDINFORM 20.11.2003

Վերջերս ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական ԳՀ ինստիտուտ են տեղափոխվել երկու
ամբիոններ՝ սպորտային և վերականգնողական բժշկության ու վերականգնողական բժշկության
և կուրորտաբանության ամբիոնները:
Առաջինը այստեղ է տեղաջոխվել Ֆիզիկական դաստիարակության ինստիտուտից, որի վարիչ է
ընտրվել Բ, Հարությունյանը, իսկ երկրորդը՝ Առողջապահության ազգային ինստիտուտից,
որի վարիչը Էդ. Սեկոյանն է: Քանի որ այս ամբիոններն իրենց բնույթով կլինիկական են,
ապա դրանց այստեղ տեղափոխվելը խիստ նպատակահարմար էր: Այս տեղափոխման համար հիմք
էր ծառայել այս տարվա օգոստոսին վերոնշյալ ինստիտուտների հետ կնքված
համաձայնագիրը:
MEDINFORM 20.11.2003

Հայաստանի Հանրապետություն,
Երևան, 375028, Օրբելի եղբայրների փողոց 41,
Հեռ +374-10 26-60-30,
26-60-40, 27-49-40
Ֆաքս՝
+374-10
27-49-41

fizecomed@fizecomed.com
spamed@netsys.am,
fizmed1@netsys.am
Նյութերն
օգտագործելու դեպքում հղումը
MEDINFORM-ին
պարտադիր է:
® ©
2002 - 2007 MEDINFORM news agency,
Magistros-Trophy LLC. All rights reserved.
|
|