Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում
(Scientific-Research
Institute of Spa Treatment and Physical Medicine)
Շվեյցարիայի Հոմեոպաթիայի ակադեմիայի
ազգությամբ հնդիկ
բժիշկ հոմեոպաթ Մոինդեր Սինգ Յուզը
(Dr. Mohinder Singh Jus)
և նրա կինը՝ Մարտինե Կաշին Յուզը
(Dr. Martine Cachin Jus)
Հայ-շվեյցարական
հոմեոպաթիայի միջազգային ակադեմիայում վերապատրաստված 40 հոմեոպաթներին հանձնեցին
ավարտական վկայականներ:
.JPG) |
.JPG) |
Ռուսաստանում հոմեոպաթիան զարգացած է արդեն 70 տարի, իսկ մեզ մոտ այդ գիտությունը
նկատելի առաջընթաց ունի վերջին տասը տարիների ընթացքում:
«Մենք տեղեկանում ենք հիվանդի և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական բողոքների մասին, ուշադիր
զննում նրան և ընտրում տվյալ հիվանդին անհրաժեշտ անհատական բուժումը»,- ասաց
դասընթացներին մասնակցած հոմեոպաթներից մեկը:
Իսկ հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունների լավ լինելը հոմեոպաթների կարծիքով կախված է
հիմնականում բժշկից: Նրանց խոսքերով հոմեոպաթիայի զարգացման հարցում հիմնական
խնդիրը Հայաստանում հոմեոպաթիկ դեղորայքի բացակայությունն է: Սակայն
անհրաժեշտության դեպքում նրանց հաջողվում է այդ դեղորայքը ձեռք բերել Ռուսաստանից և
նույնիսկ Վրաստանից:
Հայ հոմեոպաթները հյուրերին նվիրեցին մանրանկար և մանկական Աստվածաշունչ՝ ի նշան
երախտագիտության:
photo album
MEDINFORM 17.12.2004

Դեկտեմբերի 14-ին Շվեյցարիայից Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ
ինստիտուտ
(Scientific-Research
Institute of Spa Treatment and Physical Medicine)
ժամանած Հոմեոպաթների միջազգային ակադեմիայի դասախոսներ և հոմեոպաթներ Մոինդեր Սինգ
Յուզը և Մարտինե Կաշին 3ուզը հանդիպում ունեցան Մ. Հերացու անվան պետական բժշկական
համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, համալսարանի պրոռեկտոր Միքայել
Նարիմանյանի հետ:
Միքայել Նարիմանյանի հավաստմամբ՝ արտերկրից ժամանած հոմեոպաթները ցանկանում են
իրենց փորձը փոխանցել հայ մասնագետներին և իրենց գիտությունը դարձնել
ապացուցողական: Հնարավոր է, որ ապագայում համագործակցություն ծավալվի
Հոմեոպաթների միջազգային ակադեմիայի մասնագետների և Մ. Հերացու անվան բժշկական
համլսարանի միջև, ինչի շնորհիվ բժշկական համալսարանի ուսանողները
հնարավորություն կունենան բավարար գիտելիքներ ստանալ հոմեոպաթիայի մասին:
Միքայել Նարիմանյանը նշում է, որ ընտանեկան բժիշկները ևս, ի նպաստ մարդկանց
առողջության, պետք է ուսումնասիրեն արտերկրից ժամանած հոմեոպաթների փորձը:
Մոինդեր Սինգ Յուզը և Մարտինե Կաշին Յուզը գոհունակությամբ հայտնեցին, որ մեծ
պատրաստակամությամբ կօգնեն հայ ժողովրդին և համագործակցություն կծավալեն հայ
մասնագետների հետ:
MEDINFORM 15.12.2004

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի
(Scientific-Research
Institute of Spa Treatment and Physical Medicine)
տնօրեն Բենիկ Հարությունյանի (Benik
Harutyunian)
նախաձեռնությամբ ինստիտուտի մի քանի հիվանդասենյակներում փորձնականորեն կաշխատեն
պատրաստված հոմեոպաթներ՝ հետագայում հոմեոպաթիան երկրում զարգացնելու համար:
Ավելին, Շվեյցարիայի Հոմեոպաթիայի ակադեմիայի դասախոսներ ազգությամբ հնդիկ բժիշկ
հոմեոպաթ Մոինդեր Սինգ Յուզը (Dr. Mohinder Singh Jus) և նրա կինը՝ Մարտինե Կաշին
Յուզը (Dr. Martine Cachin Jus) ինստիտուտի ղեկավարության հետ պատրաստվում են
Հայաստանում հոմեոպաթիկ դեղորայքի արտադրության հիմք դնել:
Հոմեոպաթիայի հետագա զարգացման հարցում մասնագետները կարևորում են հիվանդների
դիմելության ապահովումը:
Իսկ այդ հարցում շատ անհրաժեշտ է, որպեսզի հիվանդը փոխադարձ վստահությամբ մոտենա
բժշկին, քանի որ հոմեոպաթ բժշկի խնդիրն է հիվանդին օգնել կազդուրվել առանց
քիմիական դեղորայքի՝ հոգեպես:
Այնուամենայնիվ, նրանք նաև արձանագրեցին, որ նման հոմեոպաթիկ հայկական դպրոց
հիմնելու համար հայ հոմեոպաթները դեռ շատ ճանապարհ ունեն անցնելու:
«Մեր նպատակն այն է, որ հոմեոպաթիան Հայաստանում այնքան լավը դարձնենք, որ հայերը
օտարերկրյա մասնագետների կարիքը չունենան»,- իր ելույթում ասաց Մոինդեր Սինգ Յուզը
(Dr. Mohinder Singh Jus):
Նկատենք, որ Հայաստանում հոմեոպաթիան, որպես բժշկության առանձին ոլորտ, առաջինը
պաշտոնապես հիմնվել է այս գիտահետազոտական ինստիտուտում:
Այդ նպատակով էլ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Էդուարդ Սեկոյանն (Eduard
Sekoyan) առաջարկեց ամրապնդել նաև այդ ոլորտի գիտական հիմքերը Հայաստանում,
այսինքն գիտականորեն գնահատել հոմեոպաթիկ բուժման արդյունավետությունը:
Համագործակցությունն ամրապնդվեց նաև նրանով, որ հյուրերը պատրաստակամություն
հայտնեցին հայ գործընկերներին տրամադրել հոմեոպաթիայի մասին գրականություն:
photo album
MEDINFORM 14.12.2004

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի
(Scientific-Research
Institute of Spa Treatment and Physical Medicine)
և Շվեյցարիայի Հոմեոպաթների ակադեմիայի համատեղ գործունեության արդյունքում
վերապատրաստված 40 հոմեոպաթներին շուտով հանձնվելու են ավարտական վկայականներ:
Այդ նպատակով էլ Շվեյցարիայից Հայաստան են ժամանել ազգությամբ հնդիկ բժիշկ հոմեոպաթ
Մոինդեր Սինգ Յուզը
(Dr. Mohinder Singh Jus)
և նրա կինը՝ Մարտինե Կաշին Յուզը
(Dr. Martine Cachin Jus):
Նրանց ընդունելիս ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը կարևորեց Հայաստանում
հոմեոպաթիայի զարգացման գործում շվեյցարացի հոմեոպաթների ներդրումը:
Հյուրի դիտարկմամբ՝ քանի որ Հայաստանը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, ապա
այդ պայմաններում հոմեոպաթիան ժողովրդի համար ավելի մատչելի կլինի: «Հոմեոպաթիան
օգնում է՝ շատ քիչ ծախսերով հասնել մեծ արդյունքների»,- նկատեց Մոինդեր Սինգ Յուզը:
Բենիկ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը
հոմեոպաթների ուսուցման գործում:
«Հոմեոպաթիայի ներդրումը քաղաքացիական պահանջ է»,-ավելացրեց
ինստիտուտի տնօրենը:
photo album
MEDINFORM 11.12.2004

ԱՆ
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում
(Scientific-Research
Institute of Spa Treatment and Physical Medicine)
սպասարկված շուրջ 2.000 հիվանդների 60%-ն
ունեցել են նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ:
Հիվանդների 30%-ն
ունեցել են հոդային խնդիրներ, իսկ մնացածը՝ աղեստամոքսային, երիկամային և այլն: Այդ
է թերևս պատճառը, որ ինստիտուտի տնօրինությունը առաջարկել է առողջապահության
նախարարությանը ինստիտուտի բազայի հիման վրա ստեղծել հանրապետական նյարդաբանական
կենտրոն: ԱՆ-ն տվել է իր համաձայնությունը, և արդեն հունվարի 1-ից կենտրոնը
կսկսի աշխատել: Այստեղ, ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Գասպարյանի հավաստմամբ,
նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցողները կստանան համապատասխան
բուժում:
Ինստիտուտում հիվանդների շրջանում անցկացվում են նաև սոցհարցումներ՝ պարզելու
թե մատուցվող բուժօգնությունն ինչպիսին է, իսկ բժիշկներն ինչպես են վերաբերում
իրենց հիվանդներին: «Այդպիսով փորձում ենք ուղղել այն սխալները, որոնք մեզ
ցույց են տալիս մեր հիվանդները»,- հայտնեց Վլադիմիր Գասպարյանը:
Հիվանդների կողմից բողոքներ և բուժանձնակազմի հետ որոշակի անհարթություններ, իհարկե
եղել են: «Եթե դրանք չլինեին այստեղ շատ բան կասկածելի կլիներ»,- նկատեց փոխտնօրենը:
Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այդ բողոքների թիվն զգալիորեն նվազել
է: Ինստիտուտի ղեկավարությունը փորձել է բարելավել հիվանդի բուժօգնության
կազմակերպման գործընթացը: Թերևս այդ պատճառով էլ հատուկ դասընթացներ են
կազմակերպվել բժիշկների համար, իսկ բուժանձնակազմը լրացվել նոր մասնագետներով:
MEDINFORM 07.12.2004

Ինչպես տեղեկացրել էինք ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ
ինստիտուտում
(Scientific-Research
Institute of Spa Treatment and Physical Medicine)
պետպատվերով բուժման համար հատկացվել էր գումար միայն 900 հիվանդի համար:
Սակայն այս տարվա 4-րդ եռամսյակի ընթացքում ինստիտուտում հերթագրվածների քանակը
կազմել է 1.644 հիվանդ: Վերջերս ինստիտուտի
տնօրեն Բենիկ Հարությունյանը
(Benik
Arutyunyan)
առողջապահության նախարարին ուղղված նամակում խնդրել էր ավելացնել պետպատվերի քանակը`
բավարարելու հերթագրված հիվանդների բուժման պահանջը: Նախարարությունը կարողացել
է ավելացնել պետպատվերը միայն 230 հիվանդի համար: Ստացվում է, որ այս տարվա
ընթացքում ինստիտուտը մինչև տարվա վերջ պետպատվերի շրջանակներում կհասցնի սպասարկել
հերթագրված հիվանդներից միայն 1.100 հիվանդի: Այդ հիվանդները հիմնականում
հաշմանդամներ են և ունեն առողջական լուրջ խնդիրներ, որոնց բուժումը, ըստ
ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Գասպարյանի, անհնար է հետաձգել:
Միաժամանակ նախորդ տարի, Վլադիմիր Գասպարյանի խոսքերով, այստեղ պետպատվերի
շրջանակներում բուժվել է 1.644 հիվանդ:
Ավելացնենք, որ այս խնդրի վերաբերյալ մեր տված հարցին Նորայր Դավիդյանը
վստահեցրեց, որ ինստիտուտին մյուս տարվա համար կավելանա հատկացվող գումարը, բայց
որքան, նա չպատասխանեց:
MEDINFORM 29.11.2004

2005 թվականի հոկտեմբերի սկզբին կազմակերպվելու է Միջազգային 2-րդ Գիտական
կոնֆերանսը «Վերականգնողական Բժշկության ժամանակակից ասպեկտները» խորագրով, որը
նվիրված է լինելու
ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի
(Scientific-Research
Institute of Spa Treatment and Physical Medicine)
75
ամյակին:
Կոնֆերանսի Գիտական ծրագիրը
Հիմնական ուղղությունների թեմաները`
-
Վերականգնողական բժշկության հիմնական սկզբունքները և մեթոդոլոգիան
-
Վերականգնողական և էկոլոգիական բժշկության ժամանակակից ուղղությունները
-
Միջազգային ինտեգրացումը վերականգնողական բժշկության գիտական և հիմնական
ասպեկտների գծով
-
Վերականգնողական թերապիայի ավանդական և այլընտրանքային մեթոդները:
-
Կուրորտային ծառայության ընդարձակման և արդիականացման ճանապարհները
-
Կուրորտաբանություն՝ մեթեոպաթոլոգիայի և կլիմաթերապիայի խնդիրները
-
Վերականգնողական բժշկության գործընթացի և արդյունավետության մոնիտորինգ
-
Վերականգնողական օղակի դերը առողջապահության համակարգում
-
Բազմապրոֆիլ վերականգնողական բժշկություն և «Կյանքի որակ»
-
«Առողջ հասարակություն»- վերականգնողական բժշկության ռազմավարություն
-
Բուժական զբոսաշրջության զարգացման սկզբունքները և մեթոդոլոգիան
-
Վերականգնողական բժշկության դերը արտակարգ իրավիճակների բժշկության մեջ
-
Վերականգնողական բժշկության բժշկասոցիալական ասպեկտները
-
Վերականգնողական բժշկության մեջ նոր տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների
մշակում ու ներդրում
|
Վերականգնողական բժշկության բաժինները |
|
Մանկաբարձություն և գինեկոլոգիա |
Սեքսոպաթոլոգիա |
|
Ալերգոլոգիա,
իմունոլոգիա |
Ստոմատոլոգիա |
|
Հոդաբանություն, ողնաշարային պաթոլոգիա |
Սթրեսաբանություն |
|
Գաստրոէնտերոլոգիա |
Սպորտային
բժշկություն |
|
Սրտաբանություն,
հոդաբանություն |
Վնասվածքաբանություն և
այրվածքաբանություն |
|
Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ |
Ուրոլոգիա |
|
Բժշկական
ճառագայթում |
Դեղագիտություն, դեղաբանություն |
|
Նյարդաբանություն |
Թոքաբանություն |
|
Նյարդավիրաբուժություն |
Վիրաբուժություն |
|
Նեֆրոլոգիա |
Ակնաբուժություն |
|
Ուռուցքաբանություն |
Էնդոկրինոլոգիա |
|
Պրոֆիլակտիկ
բժշկություն |
Համաճարակաբանություն, հիգիենա |
|
Այրունաբանություն |
Մաշկաբանություն |
2-րդ միջազգային
գիտական կոնֆերանսի կազմակերպիչներն են՝ ՀՀ առողջապահության նախարարությունը,
Ռուսաստանի Բժշկատեխնիկական Գիտությունների Ակադեմիան,
ԱՆ Կուրորտաբանության և
ֆիզիակական բժշկության ԳՀ ինստիտուտը, Մ. Հերացու անվան
Երևանի պետական բժշկական համալսարանը,
Առողջապահության Ազգային ինստիտուտը և այլն:
MEDINFORM
25.11.2004

Այս
տարի ԱՆ կուրորտաբանության և ֆիզիակական բժշկության ԳՀ ինստիտուտին
(Scientific-Research
Institute of Spa Treatment and Physical Medicine)
ընդամենը 900 հիվանդի համար է անվճար բուժօգնության գծով ֆինանսավորում հատկացվել:
Սակայն նշված ծավալը ինստիտուտը դեռ սեպտեմբերի մեկի դրությամբ լիովին կատարել է:
Ավելին, հոկտեմբերի մեկի դրությամբ ինստիտուտում հերթագրվածների քանակը կազմել է
1.644 հիվանդ: Այս մասին
MEDINFORM-ին
տեղեկացրեց ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Բենիկ Հարությունյանը:
«Մեզ խիստ անհանգստացնում է 2005 թվականը, քանի որ բարձրացել է մեր ինստիտուտում
բուժվելու պահանջարկը և պետպատվերի միջոցների բաշխման գործող մեխանիզմը դառնում է
անընդունելի»,- մտահոգվում է տնօրենը:
Այդ պատճառով էլ ինստիտուտը նամակ է ուղղել առողջապահության նախարար Նորայր
Դավիդյանին՝ խնդրելով 2005-ին ինստիտուտի պետպատվերի ընդհանուր բյուջեն 300 մլն
դրամի չափով դարձնելու վերաբերյալ որոշում ընդունել:
Սրա վերաբերյալ մեր տված հարցին Նորայր Դավիդյանը վստահեցրեց, որ ինստիտուտին
հատկացվող գումարը կավելանա, բայց որքան, նա չպատասխանեց:
Բենիկ Հարությունյանը հավատացնում է, որ ինստիտուտը հնարավորություն ունի անվճար
հիմունքներով սպասարկել ամսեկան 200 հիվանդի՝ ապահովելով պատշաճ բուժօգնությամբ և
սննդով:
«Եթե մենք նույնիսկ պետպատվերով բժշկական օգնության խիստ կարիք ունեցող տարեկան
2.400 հիվանդ ընդունենք, ապա այդ դեպքում հատուկ խմբերում ընդգրկված
յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա բուժվել մեզ մոտ միայն 3-4 տարին
մեկ անգամ»,- նշեց ակադեմիկոսը:
Նշենք, որ 2003-ին ինստիտուտում պետական պատվերի շրջանակներում բժշկական
օգնություն են ստացել 1.644 հիվանդներ, այդ թվում առողջապահության
նախարարության ուղեգրերով ինստիտուտը սպասարկել է 984, իսկ կենսաթոշակային
հիմնադրամի գծով 660 հիվանդի:
MEDINFORM 23.11.2004

«Սուրբ աստվածամայր» բժշկական կենտրոնի «Կարմիր բլուր» մեծահասակների պոլիկլինիկան
("Karmir Blur"
Policlinic of "Surb Astvatsamayr" Medical Center)
սպասարկում է 21.000 բնակչի:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում պոլիկլինիկա կատարած այցերի քանակը կազմել է 294:
Գրանցվել է 42 կանչ, որից 31-ն հաճախել են թերապևտի մոտ, իսկ
11-ը՝ նեղ մասնագետի:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում սուր ռեսպիրատոր հիվանդություններով մարդկանց քանակը
կազմել է 26, իսկ այլ ինֆեկցիոն հիվանդություններ չեն գրանցվել:
Հիվանդանոցներ բուժման են ուղարկվել 20 հիվանդներ: Գրանցվել են նաև խրոնիկ
հիվանդությունների սրացմամբ դեպքեր, մասնավորապես՝ հիպերտոնիկ, սրտի իշմիկ և խոցեր
ստամոքսի շրջանում:
Սոցիալապես անապահով հիվանդներին տրվել է անվճար դեղորայք:
«Կարմիր բլուր»
պոլիկլինիկայի
տնօրեն Հակոբ Սարգսյանի հավաստմամբ՝ անվճար դեղորայք է տրամադրվել նաև
այնպիսի հիվանդների, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներից չեն:
Հոկտեմբեր ամսին պետպատվերի շրջանակներում 85 հիվանդ ստացել է դեղորայք, իսկ
17 հիվանդի հատկացվել է ինսուլին:
ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտ
(Scientific-Research
Institute of Spa Treatment and Physical Medicine)
է ուղարկվել 8
հիվանդ՝ հիմնականում հենաշարժողական ֆունկցիաների խախտումներով:
Հոկտեմբեր ամսին «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժին
մանկաբարձագինեկոլոգիական խորհրդատվություն ստանալու համար հաճախել են 9
հղիներ:
MEDINFORM 20.11.2004

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի
(Scientific-Research
Institute of Spa Treatment and Physical Medicine)
նախաձեռնությամբ Ռուսաստանի Տանտարիուս (Tnatarius)
ֆիրման ինստիտուտում ունենալու է ներկայացուցչություն:
Ֆիրմայի սնունդների հիմքում ընկած է մեղվի արտադրանքը՝ թույն, ակնամոմ, ծաղկափոշի
և մայր մեղվի արտադրած հյութը (молочко):
Մասնագետների հավաստմամբ՝ կենսական ակտիվ նյութեր պարունակող առողջ սնունդը
գործածելի է վերականգնողական բուժման մեջ, հատկապես սիրտանոթային, միզասեռական,
նյարդային, իմունային համակարգերի, ինչպես նաև տղամարդկանց պոտենցիայի բարելավման
համար:
Ինստիտուտում ֆիրմայի ներկայացուցիչ Հովիկ Հովհաննիսյանը հաստատեց, որ Հայաստանի
մեղրը իր կենսունակությամբ նման չէ ռուսական մեղրին: Վերջինիս ակտիվությունը 75%
է, իսկ հայկականինը՝ 20%:
MEDINFORM 28.10.2004

ԱՆ
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի
(Scientific-Research
Institute of Spa Treatment and Physical Medicine)
Հիդրոկինեզոթերապիայի բաժանմունքում արդեն 10 տարի է՝ իրականացվում է
կինեզոթերապևտիկ վերականգնողական բուժում:
Վերականգնողական բժշկության այդ տեսակը Հայաստան է ներմուծվել Չինաստանից, երբ
չինական մի խումբ բժիշկներ ինստիտուտում հիմք դրեցին վերականգնողական բժշկության
այդ տեսակին: Հիդրոկինեզոթերապիայի բաժանմունքի բժիշկ, կինեզոթերապիայի մասնագետ
Նունե Ակունցի խոսքերով բուժման ժամանակ բժիշկն աշխատում է մարդու ստորին
վերջույթների՝ ոտքերի յուրաքանչյուր մանր անոթների հետ, որոնք անմիջականորեն կապված
են վերին օրգանների հետ: «Կինեզոթերապիայի միջոցով կարողանում ենք բարելավել
կոնկրետ օրգանի արյան շրջանառությունը»,- ասում է մասնագետը:
Այստեղ համալիր վերականգնողական բուժում ստանալու համար դիմում են նյարդային
հիվանդությամբ մարդիկ, սկոլիոզ, իշիաս, օսթեոխոնդրոզ, ողնաշարային ճողվածքներով և
ողնաշարի հետ կապված բարդություններ ունեցող հիվանդները: Կինեզոթերապիայի
մասնագետը հավատացնում է, որ ջրաբուժության, բուժական ֆիզկուլտուրայի, մերսումների,
տորֆաբուժության հետ միաժամանակ կինեզոթերապիան մեծ արդյունք է տալիս:
Ըստ նրա՝ եթե նախկինում ողնաշարային բարդություններ նկատելի էին միայն 40 տարեկանից
բարձր մարդկանց շրջանում, ապա այժմ դրանք տարածված են 25-26 տարեկանների